Ջերմուկի ոչ պակաս կարևոր խորհրդանիշներից է քաղաքը շրջապատող բարձր սարերից մեկի վրա գտնվող եղնիկի արձանը:

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց,երբ մարդու ապրուստի հիմանական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով: Եվ ահա , մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Երիտասարդ եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել: Որսորդը կրնկակոխ հետևում է նրան: Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին , նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը:

Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է Ջերմուկ ջրի համբավը աշխարհեաշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը: