Այցելիր Ջերմուկ

Բացահայտիր Ջերմուկը

Ջրվեժ

Ջերմուկի ջրվեժը Հայաստանի առավել գեղեցիկ և հմայիչ վայրերից մեկն է: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ջերմուկ քաղաքից ոչ հեռու: Ջրվեժը ունի շուրջ 70 մետր բարձրություն և առատ հոսք, ինչն էլ այն դարձնում է տպավորիչ ու գրավիչ թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար: Սակայն, բացի իր գեղատեսիլությամբ, ջրվեժը հայտնի է նաև իր լեգենդով: Լեգենդը Շուրջ 70…

Ըմպելասրահ

Առողջարանային քաղաքի այցեքարտը հանքային ջրի ըմպելասրահն է, որը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում: Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով սյունազարդ այս կառույցը դարձել է Ջերմուկ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշերից մեկը: Ըմպելասրահում հոսում են 5 տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր՝ 30°C-ից մինչև 53°C: Ըմպելասրահը գտնվում է քաղաքի լճակի հարևանությամբ, որտեղ լողացող լաստի վրա կարելի է հիանալ շրջակա գեղատեսիլ բնապատկերներով և վայելել…

Եղնիկ

Ջերմուկի ոչ պակաս կարևոր խորհրդանիշներից է քաղաքը շրջապատող բարձր սարերից մեկի վրա գտնվող եղնիկի արձանը: Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց,երբ մարդու ապրուստի հիմանական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով: Եվ ահա , մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Երիտասարդ եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է…

Ճոպանուղի

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական Leitner  կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյունների միջև եղած բարձրության տատարբերությունը 400մ է,: Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան- սևճարան: Ունի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝ 1550մ:Տեղերի թիվը 200:…