Հայաստան այցելելու համար ամենացանկալի եղանակներից մեկը ձմեռն է, և այդ պատճառով ձմեռային տուրերը մեծ պահանջարկ են վայելում Հայաստանում: Ձյունածածկ լեռները և բնությունը, ձմեռային սպորտաձևերի համար առկա պայմանները հենց այն հիմնական պատճառներն են, որ շատերը տուր փաթեթ ընտրելիս նախապատվությունը տալիս են հենց ձմեռային ամիսներին: Մենք առաջարկում ենք յուրահատուկ ձմեռային տուրեր Հայաստանում, որոնք հնարավորություն կտան ամբողջությամբ վայելելու ձմռան գեղեցկությունը լեռնային Հայաստանում: Իհարկե Ամանորը Հայաստանում դիմավորելը ևս մեկ առիթ է հենց ձմռանը Հայաստանում տուր փաթեթ ամրագրելու համար: