27 января, 2023
Արի՛ Ջերմուկ

Արի՛ Ջերմուկ

Սառցամագլցում
Գարնանը, ամռանը ու աշնանը կարողանում ենք ժայռեր մագլցել, թռնել այս ու այն կողմ, իսկ ի՞նչ անել ձմռանը, երբ ամբողջ Ջերմուկը պատված է առատ ձնով:
Այս հարցի պատասխանն էլ ենք գտել՝ զբաղվել սառցամագլցմամբ: Ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մենք պատրաստենք թե՛ ամռանը և թե՛ ձմռանը ապահովել Ձեզ ադրենալինը: Մնում է միայն, որ Դուք հավաքեք Ձեր մեջ եղած քաջությունն (дух) ու խիզախությունն ու գաք սառցամագլցելու:

Դահուկավազք
Դահուկավազքը ձմեռային մարզաձև է, որտեղ մրցում են հատուկ պատրաստված ձնային երթուղով՝ օգտագործելով դահուկներ և դահուկափայտեր:
Մենք Ձեզ առաջարկում ենք բաց չթողնել հնարավորությունը, գալ ու վազել հատուկ պատրաստված ձնային երթուղով: Եթե չունեք Ձեր սեփական դահուկներն ու դահուկափայտերը, ապա հենց տեղում կարող եք ձեռք բերել դրանք ու վայելել Ձեր ակտիվ հանգիստը:

Սահնակներով սահել
Սահնակային սպորտը ձմեռային օլիմպիական մարզաձև է, որտեղ հակառակորդները սահնակներով մրցում են հատուկ մրցուղու վրա:Եկե՛ք ու մի պահ մտածե՛ք, որ հենց Դուք եք այդ օլիմպիական մարզիկը, ով պիտի պայքարի իր նպատակի նհասնելու համար:
Շատերը կկարծեն, որ սահնակներով սահելը մանկական ինչ-որ մի խաղ է, բայց եղե՛ք միշտ երիտասարդ ու եկեք հիշելու Ձեր մանկությունը:
Մասնկացեք Ձեր երեխաների հետ, քանի որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ձնագնդի խաղալ
Ջերմուկում վստահորեն կարող ենք ասել, որ ձյան պակաս չի դիտվում և ոչ մի տարի: Իսկ ինչու՞ բաց թողնել այդ հնարավորությունը և թողնել որ այն ուղղակի սովորականի պես հալչի, եկե՛ք օգտագործենք այն:
Եկե՛ք պատրաստենք ձնագնդիներ, ձնեմարդուկներ, զմայլվենք մեր իսկ ստեղծածով, չէ՞ որ մարդ կարող է իսկապես հրաշքներ գործել:

Ընտանեկան հանգիստ
Ամբողջ օրը աշխատելով՝ մեզ երբեմն ժամանակ չի մնում ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Բայց օգտվելով Ամանորյա արձակուրդներից՝ վերցրեք Ձեր ընտանիքի անդամներին և եկեք Ջերմուկ վայելելու վերը նշված բոլոր ծառայությունները:
Ինչքան էլ աշխատանքը կարևոր լինի, հիշեք, որ երբեմն պետք է ժամանակ տրամադրել նաև ընտանիքի անդամներին: Իսկ մենք Ձեզ տալիս ենք այս բոլոր հնարավորությունները:

Ճոպանուղի
Ջերմուկն իր գեղատեսիլ բնությամբ հրաշք է տարվա բոլոր եղանակներին։ Կպատկերացնեք Ջերմուկի գեղեցկությունը ձմռանը` թռչնի թռիչքի բարձրությունից։
Այդ ամենը գեղարվեստական ֆիլմից կադրի նկարագրություն չէ, այն հնարավոր է տեսնել ու վայելել Ջերմուկի ճոպանուղու միջոցով։

X