9 декабря, 2022
Եղանակ

Եղանակ

Ջերմուկը հիանալի է տարվա ցանկացած եղանակի
Մտածում եք՝ արդյոք ե՞րբ է Ջերմուկ այցելելու լավագույն ժամանակը: Ջերմուկը չունի վատ եղանակ. արևը միշտ այստեղ է:

Ալպիական մարգագետիններով և լեռնային գետակներով հարուստ քաղաքը հայտնի է իր մաքուր և կանաչ տնտեսությամբ՝ առանց հուղն ու ջուրն աղտոտող գործարանների:

Քաղաքն ունի լեռնային լանդշաֆտ։ Գտնվելով ծովի մակարդակից 2090 մետր բարձրության վրա, մեզ մոտ ամառը զով է, ձմեռը՝ ձյունառատ։ Չնայած ամռան ամիսների ցերեկվա ջերմությանը, չմրսելու համար երեկոյան կողմ հարկավոր է ունենալ երկարաթև հագուստ: Բոլոր 4 եղանակներին կարելի է վայելել արևի ջերմությունը, քանի որ տարվա 80%-ը՝ մոտ 292 օր, արևային է: Անձրևային օրերին վստահ եղեք, որ հաջորդող 20 րոպե, կամ առավելագույնը 3 ժամ հետո արևը կրկին փայլելու է:

Եղևնու փոշոտման ժամանակահատվածում՝ հունիսի 1 – 15,  շնչառական հիվանդություններ ունեցող  շատ մարդիկ են գալիս Ջերմուկ իրենց առողջությունը վերականգնելու համար: Մաքուր և սառը օդը, բարձրալեռնային պայմաններում մարզիկների համար հիանալի հնրավորություն է իրենց ֆիզիկական տվյալները բարելավելու համար:

Ձմեռ

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հարավային երկիր է, այստեղ ձմեռները կարող են բավականին ցուրտ լինել: Երևանում ջերմաստիճանը գիշերը հասնում է -10C-ի, բայց ձյուն հազվադեպ է տեղում, և, սովորաբար, այն կամ արագ հալչում է, կամ՝ սառչում:

Ամանոյա տոներին քաղաքի փողոցները զարդարված են, գրեթե բոլոր խանութների ցուցափեղկերը տոնական ձևավորված են, ամենուր վառվում են գունագեղ լույսեր: Ջերմուկում ձմռանը հեքիաթային գեղեցիկ է:

Եթե ​​ցանկանում եք ձմռանը նախաճաշի համար ընտրել յուրահատուկ, համեղ ու հետաքրքիր ապուր, ապա անպայման համտեսեք խաշը՝ հայկական ազգային ապուրը: Այն կարելի է պատվիրել գրեթե ցանկացած ռեստորանում:

 

Գարուն

Եղանակը Ջերմուկում բավականին կտրուկ է փոփոխվում: Փետրվարի վերջից այն սկսում է տաքանալ, ապա վաճառքի են հայտնվում ձնծաղիկներն ու մանուշակները, իսկ իրական գարունը գալիս է մարտին:

Հայաստանում մարտի 8-ին նշվող «Կանանց տոնի» և ապրիլի 7-ի «Մայրության և գեղեցկության տոնի» միջև ընկած ժամանակահատվածի ողջ ամիսը նվիրված է կանանց: Այդ ժամանակ խանութներում գործում են հատուկ զեղչեր՝ օծանելիքի, զարդերի, հագուստի գնման համար:

Ծիրանի ծառերը ծաղկում են ապրիլին՝ քաղաքին տալով չնաշխարհիկ տեսք:

Մայիսին Ջերմուկում եղանակը կարող է լինել անձրևոտ և քամոտ: Սովորաբար ամառային սրճարաններն ու զվարճանքների այգիները վերաբացվում են հենց մայիսին:

 

Ամառ

Ջերմուկում ամառը նման է գեղատեսիլ բացիկի:

Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին ջերմաստիճանը հասնում է +40C-ի: Արևահարությունից խուսափելու համար հարկավոր է կրել գլխարկ կամ շրջել հովանոցով: Խորհուրդ է տրվում շատ ջուր խմել: Ջերմուկում ջուրը սառն է և համեղ: Ջուրը զտելու կամ եռացնելու կարիք չկա, կարող եք խմել այն հենց դրսում` ցայտաղբյուրներից՝ պուլպուլակներից, որոնք Ջերմուկում կհանդիպեք ամեն քայլափոխի: Տեղացիները սովորաբար ջուր չեն գնում:

Ամառը առատ մրգի և բանջարեղենի շրջան է: Օգոստոսի կեսերին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի է ունենում խաղողի օրհնության կրոնական տոնակատարությունը: Շատերը խաղող են սկսում ուտել միայն տոնից հետո: Ամռանը քաղաքի աշխույժ կյանքը սկսվում է ուշ երեկոյան, երբ ավելի է հովանում, և տևում է մինչև առավոտյան ժամը 3-ը կամ 4-ը՝ անկախ նրանից՝ հաջորդ օրն աշխատանքային է, թե՝ ոչ:

 

Աշուն

Ջերմուկում աշունը գունագեղ է ու անչափ գեղեցիկ: Ո՛չ ցուրտ է, ո՛չ շոգ․ բավականին տաք է մինչև նոյեմբեր ամսվա կեսը, իսկ երեկոյան զով է: Խորհուրդ է տրվում վերնազգեստ ունենալ: Հայաստանում աշունը մեղմ է և երկարատև:

Սեպտեմբերին շուկաները լեցուն են հայկական արևահամ խաղողով ու դեղձով:

 

X