Արկածային տուրեր. Ջերմուկ – Ալ լճեր (գիշերելով)

Հեռավորությունը՝ 50 կմ Տուրի արժեքը՝ 30000 դրամ (գիշերելով+10000 դրամ) Բարձրավանդակ Ալ լճեր  Լճերը գտնվում են հրաբխային սարահարթի վրա, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձր, հրաբխային խառնարաններում, ձևավորվում են լեռնային, այդ թվում՝ ստորջրյա աղբյուրներից: Երթուղին նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լիարժեք ակտիվ հանգստ, որի համար չի պահանջվում հատուկ պատրաստվածություն: Դուք կարող եք ինքներդ որսալ և […]

Read more

Ձկնորսական տուր. Ջերմուկ – Գնդեվանք – Կեչուտի ջրամբար – Ձկնաբուծարան

Հեռավորությունը՝ 28 կմ Տուրի արժեքը՝ 15000 դրամ Գնդեվանք Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին, Գնդեվազ գյուղից ներքև: Xդ.-ում այն հիմնադրել է Սյունյաց Սոփիա իշխանուհին՝ որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ […]

Read more

Գինու տուր. Ջերմուկ – Նորավանք – Արենի գինու գործարան

Հեռավորությունը՝ 60 կմ Տուրի արժեքը՝ 20000 դրամ Նորավանք Նորավանք (Ամաղու Նորավանք) XIII-XIVդդ. կառուցված վանական համալիրի ընդհանուր անունն է։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին […]

Read more