Տուր դեպի տաք հանքային ջրերի գեյզերներ

Джермук, Армения (0)
from/per person 2,500
  • Ջիպ տուրեր
  • WiFi
  • Դիմավորում
  • Զբոսավար
  • Սնունդ
  • Տեվողություն
  • Տրանսպորտ

A slider with the ID of 1 doesn't exist.

Նկարագրություն

Ջերմաստիճանը՝ 32º-35º

Պարբերականություն՝ 6-7 րոպե հանգստի ռեժիմ
3-4 րոպե ակտիվ ռեժիմ

Գեյզերը գտնվում է Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Նախկինում այստեղից հանքային ջուրը խողովակներով տարվել է 2 կմ ներքև գտնվող հանքային ջրերի գործարան և շշալցվել:

Գեյզերի մեջ 15 րոպեից ավել գտնվելը կարող է բացասաբար անդրադառնալ սրտի աշխատանքի վրա:

Ջերմուկ հանքային ջուրն իր պարունակությամբ շատ նման է աշխարում հայտնի /Չեխիայի/  Կարլովի Վարի առողջարանի ջրին:

Հանքային ջրերը օգտակար են ոչ միայն բուժման, այլ նաև հիվանդությունների կանխարգելման առումով: Ջերմուկում մեծ հաջողությամբ են բուժում հատկապես աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, միզապարկի, հենաշարժական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները: Արդյունավետ է նաև նյութափոխանակության խանգարմամբ և սակավարյունությամբ տառապողների բուժումը: Նկատվում է նշանակալի առաջընթաց նևրոզների և սթրեսների բուժման գործում:

Գինը՝ 1-ից 5 հոգու դեպքում կազմում է 15.000 դրամ, հավելյալ տեղի համար վճարը կազմում է 3000 դրամ: Առավելագույնը 7 հոգի: