Պատմական տուր. Բացահայտի՛ր Սմբատաբերդը

Армения (0)
from/per person 40,000
  • Լեռնային տուրեր
  • WiFi
  • Դիմավորում
  • Զբոսավար
  • Սնունդ
  • Տեվողություն
  • Տրանսպորտ

Նկարագրություն

Ջերմուկ – Սմբատաբերդ

Հեռավորությունը՝ 45 կմ
Տուրի արժեքը՝ 25000 դրամ

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիր

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին: Ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով:

օր1. ա. 6ժ. – 7ժ Սմբատաբերդ, Գլաձորի համալսարան, Նժդեհի գերեզման, Ցախաց քար:

Գինը ՝ 1-ից 5 հոգու դեպքում 50.000դրամ, հավելյալ տեղի համար 10000դրամ, առավելագույնը 7 հոգի:

բ.Սմբատաբերդ, Գլաձորիհամալսարան,Ցախացքար: Գինը՝ 1-ից 5 հոգու դեպքեւմ 40.000դրամ, հավելյալ տեղի համար 8000 դրամ, առավելագույնը 7 հոգի: