Կրոնական տուր. Բացահայտի՛ր Գնդեվանքի վանական համալիրը

3704, Армения (0)
from/per person 5,000
  • Կրոնական տուրեր
  • WiFi
  • Դիմավորում
  • Զբոսավար
  • Սնունդ
  • Տեվողություն
  • Տրանսպորտ

Նկարագրություն

– ժամը 09.00 – 14.00, 15.00 – 19.00- ձկնորսություն, ընթրիք բնության գրկում Արփայի ափին: Գինը՝ 30.000դրամ. (3 հոգի) նեռարումէսպասարկումձուկ (1h.1ձ. 0,5կգ), թեյ, սուրճ, հավելյալ տեղի համար վճարը կազմում է 10.000դրամ , առավելագույնը 7 հոգի:

Գնդեվանք եկեղեցի

Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին՝ Գնդեվազ գյուղից ներքև: X դ.-ում այն հիմնադրել Սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:
Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված:
Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ՝ դրեցի վրան»:
999-թ.-ին վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն: 1008-ին, վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:
1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:
Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է, նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:
Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը:

Գնդեվանքի լեգենդը

Մի երիտասարդ իշխան խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի գեղեցկուհի դստեր` Սոփիայի ձեռքը: Սոփիան ասում է, որ ինքը համաձայն կլինի միայն այն դեպքում, եթե իշխանը մասնակցի իր առաջարկած մրցությանը և կարողանա հաղթել իրեն: Պայմանը հետևյալն էր. իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ Սոփիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք: Իշխանը համաձայնվում է, և երկուսով գործի են անցնում: 39-րդ օրը լուր է հասնում իշխանին, թե Սոփիան ավարտելու վրա է վանքի կառուցումը: Նա շտապում է հոր մոտ խորհրդի: Հայրը առաջարկում է վերցնել երկար սպիտակ կտավ և կախել զառիթափից, որպեսզի երբ քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է և ջուրը տեղ է հասել: Իշխանը կատարում է հոր խորհուրդը: Ճիշտ է, Սոփիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա ամբողջ կարողությունն արդեն սպառվել էր, և վանքի գմբեթի վերջին քարերը դնելու համար այլևս գումար չէր մնացել: Նա վաճառքի է հանում իր ականջի գինդերը և փողը տալիս է շինարարությանը: Այդ պահին լուր է հասնում Սոփիային, թե իշխանն արդեն ավարտել է ջրանցքի կառուցումը: Սոփիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում: Հուսահատությունից նա բարձրանում է վանքի գմբեթը և այնտեղից իրեն նետում անդունդը: Եվ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք (Սոփիայի ականջի գինդերի դրամով շինված լինելու համար):