Թանահատի եկեղեցի

Թանադե վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելեք: Պատմիչները հիշատակում են VIII դարից:

Վանքի գլխավոր՝ Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273-1279թթ.-ին Պռոշյանների հովանավորությամբ։ Գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով։ Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ:

Եկեղեցուն հյուսիսից կից է վանքի Վարագա Ս.Նշան միանավ մատուռը (XIIIդ.):
Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970թ.-ի պեղումներից (Ի. Ղարիբյան) վանքի հարավային մասում բացվել են եկեղեցի, քաղաքացիական շենքեր և XIII-XIVդդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմուտքում՝ գավիթ։ Եկեղեցին (XIIIդ.) զույգ ավանդատներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քառակուսի հատակագծով գավիթը կից է Ս. Ստեփանոս և Ս.Նշան եկեղեցիներին։ Ենթադրվում է, որ նորահայտ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը:
* * *
Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար: