9 декабря, 2022
Ծխել

Ծխել

ԾԽԵԼԸ


Կանոնակարգեր և հայտնաբերում


Ամբողջ աշխարհը պայքարում է ծխախոտ ծխելու դեմ:

Ինչպիսի՞ն է իրավիճակը Երևանում:


ՀՀ տարածքում ծխախոտ կարող է գնել 18 տարին լրացած ցանկացած անձը: Մթերային խանութներում հասանելի են և՛ սովորական ծխախոտը, և դրանց փոխարինիչները, օրինակ՝ էլեկտրոնային տեսակի ծխախոտները:

Հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Սահմանափակումը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 — 200 000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:

Երևանում ծխում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, սակայն փողոցում հազվադեպ կհանդիպեք ծխող տեղացի կնոջ: Ավելի հաճախ կանայք ծխում են տանը, քանի որ բնակելի շենքերում չկա ծխի հայտնաբերման համակարգ: Մինչդեռ տանտերերն իրավունք ունեն արգելելու ծխելը վարձակալության հանձնած իրենց բնակարաններում:

Լրացուցիչ տեղեկություն
  • Երևանի օդանավակայանում ծխելը թույլատրվում է միայն տերմինալներից դուրս կամ հատուկ տարածքներում, իսկ բիզնես-սրահում կա մեկ ծխարան:
  • Հյուրանոցում ծխելու կանոններին կարող եք ծանոթանալ տվյալ հյուրանոցի ադմինիստրացիայում:
  • Հայաստանում բավականին զարգացած է ծխախոտի արտադրությունը, և բնակիչները, հիմնականում, գնում են հենց տեղական արտադրության ծխախոտ:

Ներմուծման կանոններ

  • Թույլատրվում է 200 հատ ծխախոտի անվճար ներմուծումը:
  • Թմրամիջոցների ներկրումն արգելված է:

Առիթը բաց չթողնելով՝ հիշեցնենք, որ ծխելը վնասակար է առողջությանը։

X