Հատուկ տուրեր անցկացվում են՝ ըստ հետաքրքրությունների և ընտրվում են յուրահատուկ երթուղիներ:

Լուսանկարիչների համար նախատեսված այս տուրը հնարավորություն է ընձեռում ունենալ հայկական յուրօրինակ լանդշավտի հրաշալի լուսանկարներ: Ծաղկած դաշտերի վառ գույները, աննկարագրելի տեսարանները, որ բացվում են դեպի ձորեր, արևածագը լճի ափին և մի շարք այլ հրաշալի պահեր ու վայրեր, որ չեն վրիպի լուսանկարչի սուր աչքից: