Jermuk travel-ի թիմի ղեկավարը FAM TRIP-ի ժամանակ ներկայացրել է VisitJermuk.am տուրիստական տեղեկատվական հարթակը

Օգոստոսի 18-19-ը Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի ղեկավարը ուղևորվել էր Լոռվա Դսեղ համայնք` այցելելու ԱՄՆ ՄԶԳ գործընկեր` Վանաձորի «ՀԿ Կենտրոն»-ի կողմից կազմակերպված «Տուրիզմի ուրույն կենտրոն» (ՏՈՒԿ) ճամբարը / TUC – Tourism Unique Centerը: Կազմակերպության այս նոր սոցիալական ծառայությունն այս տարի մի քանի դոնորների աջակցության է հավակնել` թույլ տալով ՀԿ-ին համալրել ճամբարը վրաններով, սեղաններով ու նստարաններով, և առաջարկել հեծանվային արշավներ, խաղեր ու մրցույթներ, յոգայի սեանսներ, այցեր մոտակա եկեղեցիներ և թանգարաններ, նկարչության, բատիկայի, խեցեգործության վարպետաց դասեր, և այլն:

Ճանաչողական այցի ընթացքում Jermuk travel-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը ներկայացրել է Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաև ներկայացրել է Jermuk Travel-ի կողմից թողարկված քաղաքի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող Visit Jermuk տեղեկատվական հարթակը։
Իսկ ամենավերջում, երբ արդեն պաշտոնական կայքէջի շնորհանդեսն ավարտվեց, խարույկի շուրջ հավաքվածները հնարավորություն ունեցան վայելելու Areni Winery ընկերության նոր արտադրատեսակից՝ մեկ գավաթBerQ գինի, խարույկ, գեղեցիկ երաժշտություն, հաճելի եղանակ եւ տրամադրող միջավայր։

#TUC #JermukTravel #VisitJermuk #AreniWinery