Ջերմուկ քաղաքը գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա՝ Վայոց Ձոր մարզում:
Երևանից դեպի Ջերմուկ կարելի է հասնել․
- Կանոնավոր երթուղի՝ միկրոավտոբուսներով,
- Անհատ տաքսի մեքենաներով:
Բոլոր վարորդներն ունեն երկար տարիների փորձ, բարեհամբույր են և գիտեն, թե ինչպես կարելի է շփվել հաճախորդի հետ: Որևէ վարորդ երթևեկության ընթացքում չի ծխում, պատրաստակամ են Ձեր երաժշտական ճաշակին համապատասխան երաժշտություն միացնել, անխտիր բոլոր մեքենաները սարքին վիճակում են գտնվում և բոլոր վարորդներն իրար հետ անընդհատ կապի մեջ են, ինչը երաշխավորում է, որ Դուք ճանապարհին չեք մնա:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Երթուղային միկրոավտոբուս՝ մեկ անձի արժեքը 2000 ՀՀ դրամ
Երթուղային միկրոավտոբուսները 19 տեղանոց, հարմարավետ Ford մակնիշի մեքենաներ են:
Միկրոավտոբուսները շարժվում են կանոնավոր չվացուցակով՝ ամենօրյա ռեժիմով, օրական 1 մեքենայով:
Ջերմուկ-Երևան 07:30
Երևան-Ջերմուկ 15:00
Հունիսի 1 – Սեպտեմբերի 30 ժամանակահատվածում միկրոավտոբուսները շարժվում են կանոնավոր չվացուցակով՝ ամենօրյա ռեժիմով, օրական 2 մեքենայով:
Ջերմուկ-Երևան 07:30
Ջերմուկ-Երևան 11:00
Երևան-Ջերմուկ 13:00
Երևան-Ջերմուկ 16:00
Անհատ տաքսի մեքենաներով՝ մեկ անձի արժեքը 3000 ՀՀ դրամ․
Անհատ տաքսի մեքենաները տարբեր մակնիշների 7 տեղանոց հարմարավետ մեքենաներ են: Մեքենաները մաքուր են, վարորդները չեն ծխում և պատրաստակամ են հարմարվելու Ձեր երաժշտական ճաշակին:
Ջերմուկ-Երևան 09:00 – 11:00 միջակայքում
Երևան-Ջերմուկ 16:00 – 18:00 միջակայքում
Անհատ տաքսի մեքենաներով՝ մեկ մեքենայի արժեքը 20 000 ՀՀ դրամ