«Վերոնա» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի ամենաչքնաղ հանգստավայրերից մեկում` Ջերմուկ առողջարանային քաղաքում: Այն առաջարկում է հարմարավետ համարներ եւ բարձրակարգ ծառայություններ: Բոլոր համարներից բացվում է լեռնային քաղաքի հիանալի բնապատկերը: Հանգստյան տունն ունի գեղեցիկ բակ, մանկական խաղահրապարակ, պարտեզ: Տարածքում գործում է անվճար Wi -Fi եւ ավտոկայանատեղի: Հանգստյան տունը մշտապես ավելացնում եւ ընդլայնում է մատուցվող ծառայությունները: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում `վայելե լով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Ամեն տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում հազարավոր հայեր եւ օտարերկրացիներ: Երեւանից հեռավորությունը 173 կմ է: