Ջերմուկ առողջարանային քաղաքի կենտրոնում է գտնվում «Ցենտրալ» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ: Ցանկության դեպքում, հյուրերը հնարավորություն ունեն օգտվել մասնագետի կողմից մատուցվող մերսման ծառայություններից `իրենց իսկ համարներում: Հյուրանոցը մատուցում է համեղ եւ հագեցնող նախաճաշ, իսկ ճաշին եւ ընթրիքին առաջարկում է վայելել հայկական եւ արտասահմանյան խոհանոցների ամենահամեղ ուտեստների ընտրանին: Ըստ ցանկության կազմակերպվում են տուրեր քաղաքում եւ քաղաքից դուրս: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքե ր ցանկանում են բացահայտել Ջերմուկի հրաշալի բնությունը, հանքային ջրերի բուժիչ հատկությունները եւ վայելեն անմոռանալի հանգիստ: Հյուրանոցը շատ մոտ է գտնվում քաղաքի տեսարժան վայրերին: