«Արմենիա» հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցում կարելի է վայելել առողջարանային քաղաք Ջերմուկի հիանալի բնությունը եւ օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ եւ բուժիչ հանքային աղբյուրներով `հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ `լիարժեք հանգստի համար: Հյուրանոցն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի , Լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ եւ միեւնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցում գործում է մարզասրահ, փակ լողավազան, սեղանի թենիս: