9 декабря, 2022
Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուսային հիվանդություն


Նոր Սահմանափակումներ

10.01.2022


ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հունվարի 22-ից հյուրանոց, հանրային սննդի օբյեկտ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգ, կինո և և այլ մշակութային գործունեություն իրականացնող օբյեկտ մուտք գործելիս հաճախորդները պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Այս պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

21.09.2021


ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. սեպտեմբերի 6-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.

  • կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ
  • կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով).
  • մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ
  • մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ
  • Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև  2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։

Պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները:

Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։

ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը/պատվաստումն իրականացրած բժշկական հաստատության կոնտակտային տվյալները և կազմակերպության անվանումը պարունակող ձևաթղթով՝ նշելով.

  • հետազոտված/պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ սոցիալական ապահովության քարտի համարը, կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը, կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը,
  • Եվրոպական միության անդամ պետություններից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը:

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև ճանապարհորդելուց առաջ COVID-19 թեստավորվելու համար գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիր:


Պատվաստվել ցանկացող բոլոր քաղաքացիները կարող են մոտենալ իրենց նախընտրած պոլիկլինիկա, տեղում բուժզննում անցնել և, եթե չլինեն հակացուցումներ, պատվաստվել:


Լրացուցիչ տեղեկություն՝

 

Տեղեկատվություն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերաբերյալ

COVID-19 թեստավորում իրականացնող լաբորատորիաներ

COVID-19 ճամփորդական սահմանափակումներ

COVID-19-ի մասին


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։ Նոր կորոնավիրուսը հայտնի է COVID-19 անվամբ։ Այն պատկանում է կորոնավիրուսների մեծ ընտանիքին և այդպես է կոչվում թագ հիշեցնող ատամնավոր կառուցվածքի պատճառով։ Նոր վարակը ծանրության տարբեր աստիճանի շնչական հիվանդություններ է առաջացնում։ Վարակի հարուցիչները բազմանում են կոկորդում։ Երբ վարակված մարդը խոսում կամ հազում է, տարածում է մանրադիտակային կաթիլներ՝ մինչև 1,5 մետր հեռավորությամբ։ Այդ գոտում գտնվելու դեպքում վարակը հիմնականում փոխանցվում է։ Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) 2-14 օր է տևում։

Հիվանդության տարածումը կանխելու համար ամբողջ աշխարհում իրականացվել և մինչ օրս իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

X