Հուշարձաններ

Աղբյուր Սերոբ

Սերոբը (Սերոբ Վարդանյան) ծնվել է Տարոն աշխարհի Խլաթ գավառի Սողորդ գյուղում: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող, կամ Նեմրութի ասլան, Նեմրութի հսկա: Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և խուսափելով իշխանությունների հետապնդումներից  հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին խմբով վերադարձել է […]

Read more

Արջերի քարանձավը

Արջերի քարանձավը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ քարանձավներից է: Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ:

Read more

Ուլգյուրի վիշապաքարերը

Վիշապաքարերը գտնվում է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ Ուլգյուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ: Այս վիշապները թվագրվում են 11-12-րդ դարերին: Վիշապաքարերը կամ վիշապները մեգալիթյան հուշարձաններ են, քարակոթողներ, որոնք հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապաքարերի մոտ 150 օրինակ […]

Read more

Մագիլի քարանձավը

Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ: Նեոլիթյան ժմանակաշրջանի քարանձավից հայտնաբերվել են քարեդարյան ոսկորներ և քարե գործիքներ, ինչպես նաև IX դարի գտածոներ: Մագիլի քարանձավի մուտքը այնքան նեղ է, որ միայն մեկ մարդ կարող է անցնել այնտեղով: Մի խումբ հնէաբաններ Հայաստանի Վայոց Ձոր մարզում գտնվող […]

Read more

Մոզրովի քանարձավը

Մոզրովի քանարձավը Հայաստանի ամենաքիչ ճանաչելի բնական հրաշալիքներից է: Գտնվելով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտ՝ այն հայտնաբերվել է 30 տարի առաջ` Մոզրովի գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ: Մինչ այդ այն եղել է կույր քարանձավ: Շինարարները խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Մոզրովը խորը քարանձավ է՝ երկրաբանական հարուստ գոյացություններով: […]

Read more

Եղեգիսի հրեական գերեզմանատունը

Եղեգիսի հրեական գերեզմանատունը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում:: Այն պատկանում է 13-14-րդ դարերում Եղեգիսում բնակվող հրեական համայնքին։ Գերեզմանոցում պահպանվել է համարյա քառասուն տապանաքար: Տապանաքարերից տասի վրա հայտնաբերվել են եբրայերեն և արամեերեն լեզուներով սեպագիր արձանագրություններ։ Տապանաքարերի արձանագրություններում առկա են ավանդական հրեական հուղարկավորության ժամանակ գործածվող լեզվական իրողություններ, Էթնիկ կրոնական բովանդակություն ունեցող, աստվածաշնչյան թեմաներով բանաստեղծություններ, ինչպես […]

Read more
Страница 2 из 2
1 2