Հուշարձաններ

Իսրայել Օրի

Իսրայել Օրի հայ քաղաքական գործիչ, 1659-1711 թթ․ Իսրայել Օրին մտահոգ լինով Հայոց ազգային խնդիրներով 1679 թ․ մեկնում է Եվրոպա: 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Եղել է Ֆիլիպսբուրգ և […]

Read more

Սբ. Փոկասի քարանձավը

Բնական ճանապարհով ձևավորված քարանձավ, որն այժմ օգտագործվում է որպես սրբավայր: Քարանձավախումբը բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից ամենախորը 7 մետր խորություն ունի: Սրբավայր հանդիսացող քարանձավի ներսում թույլատրվում է մոմեր վառել: Քարանձավի ներսում գտնվող աղբյուրին տեղացիները վերագրում են զորավոր հատկություններ և կարծում են, որ այն կարող է բազմաթիվ հիվանդություններ բուժել: Լեգենդը Քարանձավի սրբավայր լինելու հետ կապված լեգենդի […]

Read more

Բախտի կամար

Տեսակ՝ երկրաբանակն հուշարձան Երկարությունը՝ 30 մետր, Բարձրությունը՝ 15 մետր «Բախտի կամար»-ը, որին տեղացիներն ասում են «Երջանկության կամար»,  հայտնի է իր հրաշագործ զորությամբ՝ յուրաքանչյուր ոք կամարի տակով անցնելիս թե երազանք պահեց, անպայման իրականանում է: Բազալտե կամարը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում փոքրիկ գետակի օգնությամբ:

Read more

Նիկոլ Դուման

Նիոլը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։ 1894-1896թթ. մասնակցել է Դերիկի կռիվներին։ 1895թ.-ին 50 հոգանոց խմբով անցել է Վան։ 1896թ.-ին մասնակցել է Խանասորի արշավանքին և հայերի կոտորածի համար վրեժխնդիր եղել քրդական մազրիկ ցեղից, որից հետո տեղափոխվել է Բաքու: 1904թ.-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն, սահմանի վրա կռվի […]

Read more

Սոսէ մայրիկ

Սոսէն (Սոսէ Վարդանյան) ծնվել է Խլաթ գավառի Սոխորդ գյուղում: Ամուսնացել է Սերոբ Վարդանյանի՝ Աղբյուր Սերոբի հետ: Նա 1895 թ միանում է Աղբյուր Սերոբին և նրա հետ միասին ֆիդայական պայքար մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից, սակայն, Սոսէն մնացել է ամուսնու հետ։ 1899 թ […]

Read more

Քեռի

Քեռին (Արշակ Գավաֆյան) ծնվել է Կարինում:  1890թ. անդամագրվում է Սարգիս Կուկունյանի ջոկատին և մեկնում Թուրքիա: Ջոկատի անհաջողությունից հետո Քեռուն հաջողվում է խուսափել ձերբակալությունից և թաքնվել: 1895թ. նա հայտնվում է Արևմտյան Հայաստանում և Բասենի հովտում կազմակերպում ինքնապաշտպանություն ընդդեմ թուրքերի ու քրդերի զինված ավազակախմբերի: 1903թ. Քեռին մի խումբ ֆիդայիների հետ մեկնում է օգնելու Սասունի ինքնապաշտպանությունը կազմակերպող ֆիդայիներին: […]

Read more

Մորուք Կարո

Մորուք Կարոն ծնվել է Սասուն գավառի Գելիեգուզան գյուղում: 1891-1893 թվականներին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Սերոբի, Անդրանիկի. Գևորգ Չավուշի, Ռուբենի խմբերում)։ 1905-1907 թվականներին մասնակցել է Գևորգ Չավուշի մղած գրեթե բոլոր կռիվներին: Մասնակցել է Սասունի 1915 թվականի ինքնապաշտպանությանը։ 1916 թվականին Մուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել […]

Read more

Մախլուտո

Մախլուտոն (Սմբատ Բորոյան) ծնվել է Մուշ գավառի Մուշ քաղաքում: 1904 թ-ին մասնակցել է Սասունի հերոսական մարտերին: 1906-1907 թթ-ին կանգնել է Եփրեմ Խանի կողքին և մասնակցել Իրանի սահմանադրական հեղափոխության մարտերին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Առաջին գնդի վաշտապետ: Կռվել է Կարսի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի ճակատներում: Կամավորական զորամասեր է կազմակերպել Ալաշկերտում: 1918-1920 թթ-ին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության […]

Read more

Հրայր Դժոխք

Հրայրը (Արմենակ Ղազարյան) ծնվել է Բիթլիսի նահանգի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում։ 1885թ. սկսած համագործակցել է Տարոնի հայության ղեկավար ուժերի հետ` թուրքերի և քրդերի հարձակումների ժամանակ միասնական ճակատով ինքնապաշտպանություն կազմակերպելու համար։ 1890-ական թթ. կազմակերպել է տարբեր գյուղերի ու շրջանների ինքնապաշտպանությունը քրդական ցեղերի ու թուրքական զորքերի հարձակումներից։ Համագործակցել է ազատագրական պայքարի կազմակերպման համար Սասուն ժամանած Միհրան Տամատյանի […]

Read more

Գևորգ Չավուշ

Գևորգը (Գևորգ Ղազարյան) ծնվել է Սասուն գավառի Մկթենք գյուղում: Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում: 1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, […]

Read more

Արաբո

Արաբոն (Ստեփանոս Մխիթարյան) ծնվել է Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել […]

Read more

Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանը ծնվել է Սեբաստիա նահանգի Շապին-Գարահիսար գյուղում:  1882 թ.-ին՝ 17 տարեկանում, Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թ.-ին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից,  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա:  1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է […]

Read more
Страница 1 из 2
1 2