ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Սուրբ Գայանե մատուռ

Սբ. Գայանե կույսի անունը հավերժացնող այս փոքրիկ մատուռը գտնվում է Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղում` Կեչուտի ջրամբարի կողքին: Ս. Գայանեն գմբեթավոր  փոքրիկ մատուռ է, ունի մեկ խորան, մկրտության ավազան և արևմտյան կողմից երկաթյա դուռ: Մատուռը լուսավորվում է 9 փոքրիկ լուսամուտների շնորհիվ: Սբ. Գայանե մատուռը կառուցվել է 2007թ. Ալիկ Հովհաննիսյանի բարերարությամբ և ունի իր արձանագրությունը. «Կառուցաւ զմատուռս […]

Read more

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Եկեղեցին կառուցվել է 1321 թ. արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից` ով նաև Նորավանքի պատվիրատուն է։ Ճարտարապետը ժամանակի ճանաչված քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկն է։ 1302թ. Մոմիկը ծաղկում է իր լավագույն աշխատանքը համարվող «Պատերազմի Ավետարան» (առանձնանում են «Համբարձում» և «Հրեշտակի հայտնությունը սուրբ կանանց» մանրանկարները): Տեսողության աստիճանաբար վատթարացման պատճառով 1307թ. նա չի կարողանում ավարտին հասցնել իր վերջին ավետարանը։ Մոմիկն […]

Read more

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Ս. Աստվածածնի անունը կրող եկեղեցին բազիլիկ եկեղեցի է, ունի մեկ ավագ խորան, երկու փոքրիկ ավանդատուն, մկրտության ավազան, և մի փոքրիկ զանգակատուն, եկեղեցին լուսավորվում է վեց փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ: Ս. Աստվածածին եկեղեցին ունի երկու փայտաշեն դռներ` եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում: Եկեղեցին ներսից […]

Read more

Սուրբ Տրդատ եկեղեցի

Ս. Տրդատ Գ Մեծ թագավորի անունը հավերժացնող Ս. Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000թ.` բարերարությամբ ամերիկահայ բարերարներ Տեր և Տիկին Գալուստ և Էմմա Սողոյանների: Ս. Տրդատ եկեղեցին օծվել է 2000թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Ս. Տրդատ եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում` Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է […]

Read more

Սուրբ Աննա եկեղեցի

Սուրբ Աստվածածնի մոր` Ս. Աննայի անունը կրող Հայաստանում միակ եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում: Այն կառուցվել է 2000 թ.` բարերարությամբ Արա Արշավիրի Աբրահամյանի և օծվել նույն թվականի նոյեմբերի 4-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ. << Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագոյն Կաթողիկոսի Ամենայն Հայոց 2000 թ. կառուցաւ Ս. Աննայ եկեղեցին […]

Read more

Սուրբ Գայանե եկեղեցի

Ս. Գայանե կույսի անունը կրող Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Կառուցվել է 2007  թվականին` բարերարությամբ Աշոտ Արսենյանի և օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու ներսում՝ արևմտյան դռան վերևում, գրված է կառուցման մասին արձանագրությունը. «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ […]

Read more

Նորավանքի վանական համալիր

Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ.և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, […]

Read more
Страница 2 из 2
1 2