ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Սուրբ Գևորգ եկեղեցի (Չիքի վանք)

Սուրբ Գևորգ եկեղեցին (Չիքի վանք) գտնվում է Վայոց Ձոր մարզում՝ Հերհեր գյուղից հարավ 1-2 կիլոմետր հեռավորության վրա: Այն կառուցվել է 1297 թվականին: Կիսավեր վիճակում է: Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավարևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։ Հերհերից […]

Read more

Անգղի կամ Նահատակի մատուռ

Շատինից 1,5 կմ հարավ գտնվում է Անգղի կամ Նահատակի մատուռը` Եղեգիս գետի փոքրիկ ձորակի աջ ափին: Այդ ձորակը կոչվել է նաև Անգղի ձոր: Վարդանանց պատերազմից հետո` 451 թ., պարսիկների կողմից հետապնդվող հայ զինվորների երկրորդ մարտը տեղի է ունեցել Շատինից հարավ, Բերդաքար ամրոցի մոտ` Անգղ ձորում, իսկ երրորդ մարտը` Շատինից հյուսիս-արևելք, Ալայազ և Երդափին գետերի միախառնման վայրում, ուր հայ զինվորներից զոհվում են 300 հոգի: Այս մատուռը վերը հիշատակված մարտում ընկած […]

Read more

Խոտակերաց վանք

Այս վանքի հիմնադրման և շեն շրջանի պատմությունը մանրամասն շարադրել է պատմագիր Ստեփանոս Օրբելյանը՝ օգտվելով վանքի արձանագրություններից և իր ժամանակ դեռևս կենդանի զրույցներից։   Համաձայն պատմիչի Առաստամուղ (Առաստամուխ) գյուղի շրջակայքի ձորերում և այրերում ապրում էին շատ ճգնավորներ։ Սյունյաց իշխան Աշոտը նույն գյուղի մոտ շինում է այս վանքը և այնտեղ հավաքում այդ խոտաճարակ ճգնավորներին, որից և առաջացել […]

Read more

Թանահատի եկեղեցի

Թանադե վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելեք: Պատմիչները հիշատակում են VIII դարից: Վանքի գլխավոր՝ Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273-1279թթ.-ին Պռոշյանների հովանավորությամբ։ Գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով։ Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ: Վանքի գլխավոր՝ […]

Read more

Մարտիրոսի Սուրբ Աստավածածին եկեղեցի

Այս գյուղը հնում էլ է կոչվել Մարտիրոս և, ինչպես վկայում է գյուղամիջի աղբյուր-հուշարձանի մոտ կանգնեցված  խաչքարի արձանագրությունը, գյուղը հիմնել է, ավելի ճիշտ վերաշինել է, Դեղկա  որդի Մխիթարը` իշխանաց իշխան Պռոշի և նրա որդի  Հասանի հրամանով` 1283 թվին: Իսրայել Օրու պապերը ենթադրվում են այս գյուղի բնակիչներ: Հայտնի են գյուղի մեջ և նրա սահմաններում  գտնվող հուշարձաններ: Վանքը […]

Read more

Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը (Թանահատի վանքից (Գլաձորի միջնադարյան համալսարանից) 2կմ արևելք), որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից: Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը: Ինչպես ավանդվում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի, Ասողիկի և այլոց […]

Read more

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վայոց Ձորի մարզում, լեռնային բնության գրկում է գտնվում Սպիտակավոր Սբ. Աստվածածին միջնադարյան վանքը (Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս): Ըստ որոշ տվյալների` վանքը կառուցվել է 13-րդդարում` Պռոշյան իշխանների կողմից, իսկ պատերին եղած արձանագրությունները վկայում են այն մասին, որ համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եսայի իշխանը (մահացել է 1318թ-ին), և շինարարությունը 1321թ-ին ավարտել է նրա որդին՝ Ամիր Հասանը: Եկեղեցին մինչ օրս էլ կանգուն է և ճարտարապետական մեծ հետաքրքրություն է առաջացնում: Վերջինիս տեղանքը […]

Read more

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան ծայրին` ոչ բարձր բլուրի վրա: Ճարտարապետական հորինվածքը անսովոր է. ունի արևելյան մաս` խորանով և եզրային ավանդատներով, զուրկ է դահլիճային մասից. վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Հուշարձանի հազվագյուտ ձևըորոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որայն նախատեսված է եղել պատերազմ մեկնողզորքերի համար. այստեղից էլ նրան տրված «զորաց» անվանումը:   Եկեղեցու […]

Read more

Սուրբ Սիոն եկեղեցի

Հերհերի գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, հին Երերերն է: Հերհերն իր բնությամբ և շրջակայքով հանդերձ անբացատրելի ու արտասովոր գեղեցիկ է: Մի շարք օտարեկրացիների կողմից այն անվանվել է «երկրային դրախտ»:  Գյուղի ոլորուն ճանապարհը իջնում է դեպի ձոր, որտեղ էլ մի մեկուսի ժայռի գլխին, երկու ձորերով եզերվելով, բազմած է Հերհերի վանքը (գյուղից 1 կմ հյուսիս-արևելք): Այս բարձրունքը բոլոր կողմերից պաշտպանված է ձորերի բարձր քարափներով, […]

Read more

Շատինվանքի եկեղեցի

Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի այլ շենքերից: Եկեղեցին կոչվել է սբ. Սիոն: Վանքն իր անունն ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից: Վերակառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին`ջուղայեցի […]

Read more

Գնդեվանք եկեղեցի

Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին՝ Գնդեվազ գյուղից ներքև: X դ.-ում այն հիմնադրել Սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ […]

Read more

Ցախացքար եկեղեցի

Ցաղաց Քար (Ցախացքարի վանք) միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 6կմ հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը, որ պահպանվել են խիստ վնասված, կիսավեր վիճակում, կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, […]

Read more
Страница 1 из 2
1 2