Ամրոցներ

Կապույտ բերդ

Կապույտ, բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառում, համանուն լեռան վրա։ Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարևոր հենակետ։ Արշակունիների անկումից (428) հետո Կապույտում տեղակայվել է պարսկական զորք։ 450 թվականին հայկական զորքերն այն ազատագրել են պարսիկներից և դարձրել ապստամբական ուժերի հենակայան։   Արաբական տիրապետության ժամանակ Կապույտը պատկանում էր Բագրատունիներին։ Ասողիկը վկայում է, որ արաբ զորքերի […]

Read more

Սուլեմա բերդ

Սուլեմա բերդի մասին Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ այն հիմնադրվել է դեռևս արշակունիների ժամանակ՝ Սուլեմա իշխանի կողմից իսկ Քարավանատունը կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Այսպիսով պարզվում է, որ այս անունները գոյություն ունեն դեռևս Արշակունիների ժամանակներից և գոնե մի քիչ խաթարված հասել են մեզ: Պարզվում է, որ Սուլեմա անունը ոչ միայն գետի, քարավանատան, […]

Read more

Էրթիջի ամրոց

Էրջիթի ամրոց, միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձան և պաշտպանական ամրություն, 12-14-րդ դարի ամրոց Վայոց ձոր մարզի Արփի գյուղի տարածքում։ Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր, պահպանվել է պարսպապատի հիմքը։   Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք: Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել:   Ամրոցի ներսում […]

Read more

Բոլորաբերդ ամրոց / Պռոշաբերդ

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վերնաշենից 6-7 կմ հյուսիս, Գլաձորի համալսարանի թանգարանի դիմաց, հիմնադրվել է 13-րդ դարում: Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, […]

Read more

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիր

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին: Համալիրն ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով):  Սմբատաբերդը պաշտպանված է Արտաբույնքի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք […]

Read more

Սելիմի քարավանատուն

Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ): Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին: XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում […]

Read more