Կամուրջներ

Չեբուկ Քյորփի կամուրջը

Չուբուկ Քյորփի կամուրջը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գետի վրա` Շատին գյուղի դիմաց: Ըստ Ս. Բարխուդարյանի` կամուրջը հիմնովին վերակառուցվել է XIX դարում:  Իսկ համաձայն կամուրջի դիմաց, բլուրի լանջին պահպանված խաչքարի արձանագրության՝ կամուրջը շինվել է XIII-XIV դդ. և նվիրվել Ցախաց քարին

Read more

Պասկևիչի կամուրջը

Պասկևիչի կամուրջը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Վայք քաղաքից հարավ-արևմուտք: Քաջբերունին կամրջի մասին գրում է. «… գետի հատակի մեծ սալից բարձրանում է կրաշաղախ լայն պատ` երկու ժայռերից հավասար հեռավորությամբ: Պատը վերևում վերջանում է երկու սենյակով, որի դռներն ու լուսամուտը երևում են: Սենյակների տանիքը եղել է կամուրջի հատակը, որ անշուշտ շինված է եղել փայտից: Այժմ փայտաշեն […]

Read more

Դադալի կամուրջը

Դադալի կամուրջը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքի դիմաց` Արփա գետի վրա: Կառուցվել է 13-րդ դարում: Միակամար է, կրաշաղախ, սրբատաշ, բաց գույնի քարով շարված: Կամուրջի կամարը շարված է ատամնաձև սեպաքարերով: Կամրջի վրա գրավոր վկայություններ չեն պահպանվել: Այն գործել է մինչև 1970-ական թվականները, որն իր հուսալիությամբ անցանելի է եղել բեռնատար ավտոմեքենաների համար: Ժամանակի ընթացքում սելավներից […]

Read more

Արենու կամուրջը

Պատմիչ Ստ. Օրբելյանի հոր` Տարսայիճ իշխանի հրամանով Սարգիս եպիսկոպոսը կառուցել է Վայոց Ձորի առաջին կամուրջը: Պատմիչը սակայն չի նշել կառուցման տարեթիվը: Եվ քանի որ կամուրջը կառուցվել է Տարսայիճի օրոք (1273-1290 թթ.), ենթադրաբար այն ունի 700 տարվա պատմություն: Ըստ ճարտարապետ Վ. Հարությունյանի՝ քարերի միացման անտիկ միջոցների կիրառումն այս կամուրջի հիմքերում վկայում է այն մասին, որ հին […]

Read more

Արտավանի կամուրջը

Արտավանի կամուրջը (XVII դար) գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մեջ:. Քաջբերունին այդ կամրջի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է հաղորդել:«…Մի առատ առու սկիզբն առած մերձավոր բազմաթիվ աղբյուրներից և անցնելով գյուղի մեջ մի փոքր հնաժամանակյա կարմրաշեն քարե կամուրջի տակից արագությամբ զառիվայրով փախչում է դեպի Արփա»: Կամուրջը ոչ միայն կանգուն է մեր օրերում, այլ նաև գյուղի երկու հատվածներն […]

Read more

Ծատուրի կամուրջը

Ծատուրի կամուրջ, միջնադարյան կամուրջ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի շրջակայքում։ Ընդգրկված է Շատինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։   Ծատուրի կամուրջը գտնվում է Շատին գյուղից 4 կմ հարավ, Եղեգիս գետի աջ ափին, հիդրոէլեկտրակայանի դիմաց։ Միջնադարյան կամրջից պահպանվել է միայն աջափնյա խելը, իսկ արևմտյան մասը՝ շինարարական արձանագրության հետ միասին, քանդվել է գետի հեղեղման պատճառով։ Ըստ […]

Read more