9 декабря, 2022
Նորություններ
Նորություններ

Աշխատանք դարձած հոբբի․ Երբ այն, ինչ սիրում ես, եկամուտ է բերում. staff.am

Կոնֆուցիոսն ասում էր․ «Ընտրի՛ր զբաղմունք սրտովդ ու ստիպված չես լինի աշխատել կյանքումդ և ոչ մի օր»։ Եվ չէր սխալվում․ կյանքում սիրելի աշխատանքով զբաղվելու դեպքում մարդն ավելի երջանիկ է լինում, իրեն գնահատված է զգում, ոչ թե ստիպված գնում է մի վայր, որտեղ չի ուզում գտնվել, պարզապես ապրուստի միջոցներ վաստակելու համար։ Այնուամենայնիվ, սիրելի զբաղմունքը մոնետիզացնելն այդքան էլ […]

Read More
Նորություններ

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները

Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։ Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։ Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։ Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին: Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի […]

Read More
Նորություններ

Ջերմուկում վնասվել է ճոպանուղին, հյուրանոցը, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա. Վիզիթ Ջերմուկ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև հարվածային ԱԹՍ-ներ: Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վրա ադրբեջանական ուժերի առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո միայն հարվածել են զորամասին, զորամասի պահեստներին և քաղաքի մերձակա բոլոր տարածքներին։ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով […]

Read More
Նորություններ

Ջերմուկի լավագույն լողավազանները

Ամառն արդեն անցյալում է, բայց տաք օրերը դեռ առջևում են… Շտապե՛ք Ջերմուկում գործող հյուրանոցների լողավազաններ։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները կատարյալ հանգստի համար, դե իսկ լողը դրական է ազդում մարդու ինքնազգացողության վրա՝ բարձրացնելով իմունիտետը և կարգավորելով արյան շրջանառությունը։ Աշնանային եղանակին դիմակայելու լավագույն տարբերակը այցելությունն է Ջերմուկում գործող հյուրանոցների լողավազաններ։   Մինչ ձեր երեխաները կխաղան մանկական […]

Read More
Նորություններ

Ճանապարհ ընկնելիս պետք է ստուգել ճամպրուկը

Ճանապարհորդության մեկնելիս կարևոր գործերից է ճամպրուկը դասավորելն ու անհրաժեշտ իրերի ցանկը ի մի բերելը: Բացի առաջին անհրաժեշտության պարագաներից ու իրերից, չպետք է մոռանալ նաև փաստաթղթերը, ու առավել կարևոր է դրանք չմոռանալը: Ի՞նչ է անհրաժեշտ վերցնել հանգստի մեկնելիս Ահա և սպասված արձակուրդը: Ժամանակն է պատրաստվել ու ճանապարհ ընկնել: Անթիվ իրեր վերցնելու կարիք չկա: Ավելի լավ է […]

Read More
Նորություններ

Զբոսաշրջիկի նոթեր. զբոսավարները ձեզ ցույց չեն տա Ջերմուկի այս անկյունները

Ջերմուկը բացառիկ քաղաք–առողջարան է, որը գտնվում է Հայաստանի հարավում, ունի նույնանուն ջրվեժ, շրջապատված է բարձրադիր մարգագետիններով և հարթավայրերով։ Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում Ջերմուկի առավել հետաքրքիր վայրերը, որոնք զբոսաշրջային ուղեցույցներում դժվար թե գտնեք։ «Ապոկալիպտիկ» շենքերի սիրահարների համար Խորհրդային Միության տարիներին Ջերմուկը բարձր արվեստի բարգավաճման համբավ ուներ։ Նույն ժամանակաշրջանում Ջերմուկի կենտրոնում մշակույթի կենտրոն կառուցեցին` կինոդիտման […]

Read More
Նորություններ

Կոտրում ենք կարծրատիպերը կամ ի՞նչ չգիտեինք Ջերմուկի մասին

Վերջին տարիներին Ջերմուկ առողջարանը, որը հայտնի է իր բուժիչ ջրերով, ակտիվորեն զարգանում է` գրավելով նաև արկածախնդիր երիտասարդությանը։ Հաճելի է ամեն անգամ լսել, որ Ջերմուկը կատարյալ վայր է խաղաղ հանգիստ անցկացնելու համար։ Պետք է խոստովանել, որ ասածի մեջ ճշմարտություն կա, քանի որ քաղաքում չկան աղմկոտ հաստատություններ, զբոսաշրջիկների մեծ հոսք, գերբեռնված երթևեկություն, այստեղ լուռ է ու խաղաղ, […]

Read More
Նորություններ

«Թանգարանային գիշերը»՝ Ջերմուկի պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահի տասնմեկ մասնաճյուղերից մեկը` Ջերմուկի պատկերասրահը, առավել խորությամբ է ներկայացնում 1950-ականներից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ հայկական արվեստը բազմաժանր կտավների, այդ թվում նաև` Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գաֆեսճյանի և Հակոբ Հակոբյանի հեղինակությամբ, հարուստ հավաքածուի միջոցով: Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում տեղի է ունեցել «Թանգարանային գիշեր» միջոցառումը, որի ընթացքում իրենց ելույթներով հանդես են եկել Շառլ […]

Read More
Նորություններ

Վիզիթ Ջերմուկը՝ Ֆորմուլա Եղեգնաձոր թվային կոնֆերանսի աջակից

Մայիսի 8-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացավ FORMULA Yegheghnadzor (Ֆորմուլա Եղեգնաձոր) կոնֆերանսը, որի նպատակն էր մարզերի երիտասարդներին փոխանցել թվային մարքեթինգի, բիզնեսի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներ եւ գործիքակազմ։ TCF ընկերությունն արդեն երկրորդ տարին է, ինչ ընկերության ծննդյան առիթով կազմակերպում է մարզային կոնֆերանս։ Գորիսից հետո հերթը Եղեգնաձորինն էր։ Նպատակներից մեկն է ցույց տալ, որ հնարավոր […]

Read More
X