Jermuk travel ընկերությունն առաջարկում է վայելել հայաստանյան գեղեցիկ բնությունը և ծանոթանալ նրա ֆլորային ու ֆաունային հաճելի և ոչ բարդ քայլարշավների միջոցով: Այս տուրի ընթացքում կծանոթանանք Հայաստանի բնական և պատմական հուշարձաններին, կվայելենք Հայաստանի ամենամեծ լճի գեղեցկությունը, կքայլենք ‹‹հայկական Շվեյցարիայի›› անտառներում: Եվ սա դեռ ամենը չէ: Այս տուրի ընթացքում կհյուրնկալվենք Տոնացույց Ազգային Թատրոնին, որտեղ կծանոթանանք հայկական խոհանոցին ու ծեսերին: Եթե Դուք հետաքրքրված եք հնագույն մշակույթով, ազգային խոհանոցով, բնությամբ և արշավներով, ապա այս տուր- փաթեթը հենց Ձեզ համար է: