Ջերմուկ – Նորավանք – Արենի գինու գործարան
Հեռավորությունը՝ 
60 կմ
Տուրի արժեքը՝ 20000 դրամ

Նորավանք Նորավանք (Ամաղու Նորավանք)
XIII-XIVդդ. կառուցված վանական համալիրի ընդհանուր անունն է։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։Արենի գինու գործարան
Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Արևաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաև տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին:

Ջերմուկ – Ջրվեժ – Կեչուտի ջրամբար – սբ.Գայանե

Հեռավորությունը՝ 5 կմ
Տուրի արժեքը՝ 5000 դրամ

Ջերմուկի ջրվեժ

Ծոփքի ջրվեժը գտնվում է Վայոց ձորի մարզում, Ջերմուկ քաղաքում, Արփա գետի երկու ճյուղերի արանքում: Բնական աղբյուրներից առաջացած Ջերմուկի գետակը թափվում է կիրճի աջ կողմի գետը: Գետի ակունքի մոտ էլ վեր է խոյանում 84–մետրանոց ջրվեժը: Ծոփքի ջրվեժը ջրերի մեկ երրորդը հանքային ջրեր են, ջրվեժը հայտնի է իր բուժիչ հատկություններով:

Կեչուտի ջրամբար
Կետչուտի ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի շրջանում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 1981 թ., ընդհանուր ծավալը 23 մլն խորանարդ մետր է: Վայոց Ձորից հարավ-արևելք Կեչուտի ջրամբարի կառույցի մեջ հեղեղված էին միջնադարյան գերեզմանոց և խաչքարեր: Սմբատ իշխանի կինը՝ իշխանուհի Սոֆիան, Վայոց Ձորի բնությունն անվանել է «Մատանի առանց զմրուխտի» (մինչ Գնդեվանք տաճարի կառուցումը 936 թվականին): Կեչուտի ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին չկա ոչ մի կասկած: Կեչուտ գյուղի մոտ` Արփա գետի վրա, գեղատեսիլ լեռների և անտառների շրջակայքում, ստեղծվեց ամենամեծ ջրամբարը: Արփա գետի մրրկածուփ ջրերն ուղղված էին դեպի Սևանա լիճ, որպեսզի այն պահպանեին հնարավորինս բարձր մակարդակ վրա: Սակայն փաստն այն է, որ Կեչուտի ջրամբարը կառուցվել է մի լայն հովտում` շրջապատված կիրճի ուղղահայաց պատերով, որտեղ կար հին և միջնադարյան գերեզմանոց, ուշագրավ խաչքարեր:
Կարող եք այցելել քաղաքին կից Սբ.Գայանե նորակառույց եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի ունեցավ 2010թ նոյեմբերի 17-ին:

Ջերմուկ – սբ.Գայանե – Կեչուտի ջրամբար – Տաք ջրեր – Եղնիկ (Ջերմուկի խորհրդանիշ)

Հեռավորությունը՝ 
7 կմ
Տուրի արժեքը՝ 15000 դրամԿեչուտի ջրամբար
Կետչուտի ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի շրջանում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 1981 թ., ընդհանուր ծավալը 23 մլն խորանարդ մետր է: Վայոց Ձորից հարավ-արևելք Կեչուտի ջրամբարի կառույցի մեջ հեղեղված էին միջնադարյան գերեզմանոց և խաչքարեր: Սմբատ իշխանի կինը՝ իշխանուհի Սոֆիան, Վայոց Ձորի բնությունն անվանել է «Մատանի առանց զմրուխտի» (մինչ Գնդեվանք տաճարի կառուցումը 936 թվականին): Կեչուտի ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին չկա ոչ մի կասկած: Կեչուտ գյուղի մոտ` Արփա գետի վրա, գեղատեսիլ լեռների և անտառների շրջակայքում, ստեղծվեց ամենամեծ ջրամբարը: Արփա գետի մրրկածուփ ջրերն ուղղված էին դեպի Սևանա լիճ, որպեսզի այն պահպանեին հնարավորինս բարձր մակարդակ վրա: Սակայն փաստն այն է, որ Կեչուտի ջրամբարը կառուցվել է մի լայն հովտում` շրջապատված կիրճի ուղղահայաց պատերով, որտեղ կար հին և միջնադարյան գերեզմանոց, ուշագրավ խաչքարեր:
Կարող եք այցելել քաղաքին կից Սբ.Գայանե նորակառույց եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի ունեցավ 2010թ նոյեմբերի 17-ին:

Տաք ջուր
Տաք ջուրն ընդերքից դուրս եկող հանքային ջուր է, որը ամբողջ տարի ունի 32ºС ջերմաստիճան: Հանքաղբյուրը նաև հետաքրքիր է տաք ջրի և գազերի արտանետվածքի մշտական ընդմիջումը, մոտ 13 րոպե:

Եղնիկ՝ Ջերմուկի խորհդանիշ
Ջերմուկը գեղեցիկ քաղաք է, որը գտնվում է 2000 մ ծովի մակերեսից բարձր: Կան վայրեր, որոնք ստիպում են մտահոքվել այն մասին, թե ինչպիսի նվերներ է անում բնությունը: Ջերմուկի բնությունը արտասովոր հարուստ է՝ այստեղ Հայաստանի ամենա մաքուր լեռնային օդն է, կլիման բարենպաստ է՝ արևոտ և տաք:

Ջերմուկ – Զորաց քարեր (Քարահունջ) – Սատանի կամուրջ – Տաթևի վանք
Հեռավորությունը՝
 120 կմ
Տուրի արժեքը՝ 27000 դրամԶորաց Քարեր (Քարահունջ)
Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ: Ապացուցված է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում: Գիտնականները նմանատիպ կառույցներ հայտնաբերել են նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է Սթոնհենջը (մ.թ.ա. II հազ.):

Սատանի կամուրջ
Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800մ) հատվածում: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ անգամ արևի ճառագայթները չեն կարողանում թափանցել նրա հատակը: Կիրճի ամենախոր մասում գտնվում է բնության գեղատեսիլ ու արտասովոր հրաշքը՝ Սատանի կամուրջը, որի երկարությունը 30 մետր է, լայնությունը՝ 50-60մ: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Լեռնաղբյուրների ու ժայռերի ճեղքերից թափվող հանքային ջրերը Որոտանի ձորի պատերը ներկել են վարդագույն, դեղին և կանաչ: Այդ հրաշք կառույցը տրավերտինե բնական կամուրջ է: Դարեր շարունակ կրաքարային նստվածքները կուտակվելով տարածվել են գետի մի ափից մյուսը՝ կազմելով հզոր քարե կամար: Կամրջի եզրերից կախված են յուրահատուկ շթաքարեր (ստալակտիտներ), իսկ ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժները: Որոշ տեղերում տաք հանքային ջրերից գոյացել են ջրավազաններ, որտեղ կարելի է բուժիչ լոգանքներ ընդունել, իսկ կամրջի տակ գտնվող տարածքը նման է ստալակտիտների հսկայական քարանձավի:

Տաթևի վանք
Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): Տաթևի պարսպապատ վանական համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ: Շինարարությունն ավարտվել է 906թ.։ Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելքում՝ աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ՝ խորշերի պսակների մեջ, վիշապ օձերի, ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։ Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել: Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին՝ ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ։

Ջերմուկ – Գնդեվանք – Կեչուտի ջրամբար (Մարգարտածաղիկ) – Ձկնաբուծարան

Հեռավորությունը՝ 28 կմ
Տուրի արժեքը՝ 15000 դրամ

Գնդեվանք
Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին, Գնդեվազ գյուղից ներքև: Xդ.-ում այն հիմնադրել է Սյունյաց Սոփիա իշխանուհին՝ որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչներին խորհրդանշող բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»: 999թ. վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն: 1008-ին վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել: 1604թ. պարսից շահ Աբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին ու գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է: Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում գտնվող սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով: Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը:

Կեչուտի ջրամբար 
Կետչուտի ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի շրջանում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 1981 թ., ընդհանուր ծավալը 23 մլն խորանարդ մետր է: Վայոց Ձորից հարավ-արևելք Կեչուտի ջրամբարի կառույցի մեջ հեղեղված էին միջնադարյան գերեզմանոց և խաչքարեր: Սմբատ իշխանի կինը՝ իշխանուհի Սոֆիան, Վայոց Ձորի բնությունն անվանել է «Մատանի առանց զմրուխտի» (մինչ Գնդեվանք տաճարի կառուցումը 936 թվականին): Կեչուտի ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին չկա ոչ մի կասկած: Կեչուտ գյուղի մոտ` Արփա գետի վրա, գեղատեսիլ լեռների և անտառների շրջակայքում, ստեղծվեց ամենամեծ ջրամբարը: Արփա գետի մրրկածուփ ջրերն ուղղված էին դեպի Սևանա լիճ, որպեսզի այն պահպանեին հնարավորինս բարձր մակարդակ վրա: Սակայն փաստն այն է, որ Կեչուտի ջրամբարը կառուցվել է մի լայն հովտում` շրջապատված կիրճի ուղղահայաց պատերով, որտեղ կար հին և միջնադարյան գերեզմանոց, ուշագրավ խաչքարեր: Կարող եք այցելել քաղաքին կից Սբ. Գայանե նորակառույց եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի ունեցավ 2010թ նոյեմբերի 17-ին:

Ձկնաբուծարանը գտնվում է Արփա գետի կիրճում, Ջերմուկից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ բազմացնում են կարմրալողաթև և ծիածանափայլ իշխան: Արփայի ավազանի ձուկը գնահատվում է իր բարձր որակով և մեծ համբավ ունի համադամասեր մարդկանց շրջանում: Տեղում կարելի է ճաշակել թարմ որսացած ձուկ:

Ջերմուկ – Սմբատաբերդ

Հեռավորությունը՝ 45 կմ
Տուրի արժեքը՝ 25000 դրամ

Սմբատաբերդ

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին: Ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով:

Ջերմուկ – Սբ.Տրդատ եկեղեցի (Վայք ) – Սբ.Աննա եկեղեցի (Մալիշկա) – Արկազի Սբ.Խաչ վանք – Գլաձոր

Հեռավորությունը՝ 53 կմ
Տուրի արժեքը՝ 23000 դրամ

Սուրբ Տրդատ 
Հայաստանը գեղատեսիլ հայկական բարձրավանդակի լեռնային շրջանում գտնվող վայր է՝ հայտնի Արարատ լեռան մոտ: Հիասքանչ պատկերներ՝ երփներանգ դաշտային ծաղիկներով, ձյունածածկ լեռներ և ավելի քան 40 հազար հնագույն տաճարներ ու հուշարձաններ: Հայերը բոլոր ժամանակներում կառուցել են տաճարներ: Վերջին տասնամյակների ընթացքում կառուցված տաճարներից է Մալիշկա գյուղի մոտի նորակառույց Սբ.Տրդատ եկեղեցին (1999թ.):

Մալիշկան Վայոց Ձորի մարզի գյուղերից է, գտնվում է Արփա գետի աջ ափին, Եղեգնաձոր և Վայք քաղաքների միջև ընկած հատվածում, Երևան–Գորիս մայրուղու վրա: Գյուղի ծայրամասում 2000թ. կառուցվեց սուրբ Աննա եկեղեցին, դրա կողքին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության թանգարանը: Թանգարանի բացման արարողությանը ներկա է եղել Լյուդմիլա Պուտինան, որից հետո շրջել է ցուցահանդեսու և Բելա Քոչարյանի հետ մոմեր վառել Սուրբ Աննայի եկեղեցում:

Արկազի Ս.Խաչ վանք
Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է VIII դարից: Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1870-1871թթ.: Եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Ավանդության համաձայն՝ երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում գալիս է Սուրբ Հոգին և պատվիրում է խաչի կտորն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու, այնուհետև բաց թողնել և հետևել նրան. կենդանին որտեղ կանգ առնի և քնի, այնտեղ էլ պետք է կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ երբ սկսում են փորել ջորու քնելու տեղում, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին:

Գլաձորի համալսարանը հայկական միջնադարյան նշանավոր համալսարաններից է: Այն հիմնադրվել է 1291թ. Ներսես Մշեցու կողմից, ներկայիս Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղում և գործել է մինչև 1340թ.: Գլաձորի համալսարանն ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում: Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական ուղղվածության համալսարանի: Դասավանդվում էր աստվածաբանություն, իմաստասիրություն, ճարտասանական արվեստ, թվաբանություն, աստղաբաշխություն և այլն: Ուսումնառության տևողությունը 7-8 տարի էր: Համալսարանում գործում էր քննական, գիտական կոչումների համակարգ, գիտաժողովների սրահ: Միջնադարի այս նշանավոր կրոնական, գիտական և կրթական կենտրոնը պատրաստում էր և՛ գիտությամբ զբաղվող անհատներ, և՛ մանկավարժներ, որոնց գիտական աստիճաններ ու կոչումներ էին շնորհվում ավարտական հանդիսությունների ժամանակ: 1984թ. Հայաստանում նշվեց Գլաձորի համալսարանի 700-ամյակը:

Ջերմուկ – Ուխտասար – Զորաց քարեր – Տաթևի վանք 

Հեռավորությունը՝ 130 կմ
Տուրի արժեքը՝ 40000 դրամ

Ուխտասար 
Ուխտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական մասում, Սև և Ալ լճերի միջև ընկած տարածքում, ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա: Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանց է և հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են Ք.ա. 5-2-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Պատկերում են մարդկանց՝ հիմնականում որսի, աշախտանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի և ընտանի կենդանիներ, երկնային լուսատուներ, տիեզերական այլ մտահաղացումներ, քիչ չեն նաև անբացատրելի գծանկարներն ու ուրվագծերը: Ժայռապատկերները գրի նախատիպն են, որոնք ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով և հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները: Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ակունքները: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Անցյալ 4-5 տարիների ընթացքում այս դժվարհասանելի վայր են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց հիացրել է ոչ միայն ժայռապատկերների արխաիկությունը, այլ նաև գեղատեսիլ շրջակայքը, սառնորակ վճիտ լճակները:

Զորաց Քարեր (Քարահունջ)
Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ: Ապացուցված է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում: Գիտնականները հայտնաբերել են նմանատիպ կառույցներ նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է Սթոնհենջը (մ.թ.ա. II հազ.):

Տաթևի վանք 
Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ: Շինարարությունն ավարտվել է 906թ.։ Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է՝ արևելքում աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։ Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից քիչ բան է պահպանվել: Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին՝ ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ:

Ջերմուկ – սբ.Մարտիրոսի եկեղեցի – Գնդեվանք 

Հեռավորությունը՝ 40 կմ
Տուրի արժեքը՝ 27000 դրամ

Գնդեվանք

Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին, Գնդեվազ գյուղից ներքև: Xդ.-ում այն հիմնադրել է Սյունյաց Սոփիա իշխանուհին՝ որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչներին խորհրդանշող բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»:
999թ. վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն: 1008-ին վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել: 1604թ. պարսից շահ Աբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:
Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:
Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը:

Ջերմուկ – Ալ լճեր(գիշերելով)

Հեռավորությունը՝ 50 կմ
Տուրի արժեքը՝ 30000 դրամ (գիշերելով+10000 դրամ)

Բարձրավանդակ Ալ լճեր 

Լճերը գտնվում են հրաբխային սարահարթի վրա, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձր, հրաբխային խառնարաններում, ձևավորվում են լեռնային, այդ թվում՝ ստորջրյա աղբյուրներից: Երթուղին նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լիարժեք ակտիվ հանգստ, որի համար չի պահանջվում հատուկ պատրաստվածություն: Դուք կարող եք ինքներդ որսալ և թագավորական ծիածանափայլ իշխան և ձկնապուր պատրաստել: Զբոսանքների ընթացքում երբեմն կարող եք հանդիպել նաև հայկական լեռնաշխարհի բնորոշ ներկայացուցիչների՝ գորշ արջ, վայրի վարազ, վայրի խոյ, լեռնային այծ, ինչպես նաև մի շարք գիշատիչ թռչունների (այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված):