27 января, 2023
Աջակցության փաթեթ Սյունիքի և Վայոց ձորի հյուրընկալության ոլորտում գործող բիզնեսներին
Նորություններ

Աջակցության փաթեթ Սյունիքի և Վայոց ձորի հյուրընկալության ոլորտում գործող բիզնեսներին

Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ Էկոնոմիկայի հետ համատեղ մշակել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է մասնակի փոխհատուցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծախսերը։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft հարթակում, որտեղ կարծիքներ և առաջարկություններ կարող են հայտնել բոլոր հետաքրքրված կողմերը։

Առաջարկվում է մինչև 2023 թվականի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցներից օգտված տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում` արդեն իսկ վճարված գումարի 60%-ի չափով (բայց ոչ ավելի քան 3,000,000 դրամ)։

Նշվում է, որ աջակցության այս միջոցառումը կապահովի լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսավարողների համար: Սա առավել կարևոր է սահմանամերձ մարզերում, ինչպիսիք են Վայոց Ձորը և Սյունիքը։ Այս մարզերը զբոսաշրջային հոսքերի նկատելի անկում են արձանագրում՝ պայմանավորված Արցախի շուրջ  իրավիճակով և զարգացումներով։

Ակնկալվում է, որ այս առաջարկից կօգտվեն հիմնականում ընկերություններ, որոնք կկազմակերպեն կորպորատիվ քննարկումներ, կարճատև դասընթացներ կամ այլ աշխատանքային հանդիպումներ թիրախային մարզերի հյուրանոցներում և հյուրատներում։ Ընդ որում նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն ընկերություններ, որոնց առնվազն 5 աշխատակից օգտվում է տվյալ ծառայությունից:

Առաջարկվող բարեփոխումների, քննարկվող հարցերի ընթացքի մասին հավելյալ թարմացված տեղեկատվություն կարող եք գտնել կայքի «Նորություններ» բաժնում, արդեն ընդունված կամ առաջարկվող բարեփոխումների ցանկը կարող եք գտնել կայքի «Բարեփոխումներ» բաժնում։

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field
Choose Image
Choose Video
X