9 декабря, 2022
Աշխատանք դարձած հոբբի․ Երբ այն, ինչ սիրում ես, եկամուտ է բերում. staff.am
Նորություններ

Աշխատանք դարձած հոբբի․ Երբ այն, ինչ սիրում ես, եկամուտ է բերում. staff.am

Կոնֆուցիոսն ասում էր․ «Ընտրի՛ր զբաղմունք սրտովդ ու ստիպված չես լինի աշխատել կյանքումդ և ոչ մի օր»։ Եվ չէր սխալվում․ կյանքում սիրելի աշխատանքով զբաղվելու դեպքում մարդն ավելի երջանիկ է լինում, իրեն գնահատված է զգում, ոչ թե ստիպված գնում է մի վայր, որտեղ չի ուզում գտնվել, պարզապես ապրուստի միջոցներ վաստակելու համար։

Այնուամենայնիվ, սիրելի զբաղմունքը մոնետիզացնելն այդքան էլ դյուրին չէ, ուստի մարդիկ հաճախ ստիպված են լինում եկամտի համար ընտրել որևէ աշխատանք, իսկ սիրելի զբաղմունքը թողնել միայն հոբբիի կարգավիճակում։

staff.am-ը պատմում է այն դեպքերի մասին, երբ հոբբին պարզապես սիրելի զբաղմունքից վերածվել է նաև աշխատանքի, որը թե՛ եկամուտ է բերում, թե՛ շարունակում է հաճույք պատճառել։  

 

Возможно, это изображение 1 человек и текст

«Ամեն ինչ սկսվեց Ջերմուկի զբոսաշրջային վայրերը նկարելուց ու ֆեյսբուքյան էջում տեղադրելուց։ 2016-ի նոյեմբերից նկարում էի Ջերմուկը, նկարում էի քաղաքի ամեն ծառը, շենքը, ջրային ռեսուսրները ու հրապարակում սոց․ցանցերում։ Մոտ 7-8 ամիս նկարում ու տեղադրում էի, էջն արդեն ճանաչելի էր դարձել Հայաստանում։ Մարդիկ գրում էին՝ «Ջերմուկի ո՞ր հյուրանոցը խորհուրդ կտաք, որտե՞ղ խորհուրդ կտաք գնալ, ի՞նչ տեսնել, որտե՞ղ կարելի է համեղ սնվել», – պատմում է Նարեկը։

Մի օր նրա ընկերներից մեկը հերթական հարցերի ժամանակ ասում է․ «Չես կարո՞ղ Ջերմուկի մասին մի կայք բացել, որ մարդիկ էդ բոլոր հարցերի ատասխանները ստանան»։ Այդ նախադասությունը ճակատագրական է դառնում․ Նարեկը որոշում է կայք ունենալ և սկսում է նախապատրաստական աշխատանքները՝ ուսումնասիրելով նաև միջազգային փորձը։ Կայքի մասին տեղեկատվությունը նախապես սկսում է տարածել նաև իր ֆեյսբուքյան էջում։

«2019-ի մարտից ունեցանք մեր կայքը։ Զբոսաշրջային ոլորտում իրականցրած աշխատանքները շատ էին՝ համագործակցություններ, նկարահանումներ, քաղաքի մասին պատմողական հոդվածներ ու ռեպորտաժներ, որոնց մեջ ներկայացվում էր նաև Visit Jermuk հարթակը։ Կայքում սկսեցինք տեղադրել հյուրանոցների, արշավների մասին տեղեկություններ և օնլայն ամրագրումների համար նախատեսված գործիքակազմ։ 2019 թվականին անցկացվող «Զբոսաշրջային Հայաստան» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեցինք «Տարվա լավագույն զբոսաշրջային ստարտափ» և արժանացանք բրոնզե արձանակի։ Հարթակում զբոսաշրջիկները հայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակով կգտնեն տեղեկություններ քաղաքի պատմության, տեսարժան ու ժամանցի վայրերի, խոհանոցի ու խմիչքների մասին և օգտակար այլ տեղեկություններ ու քարտեզներ: Կարող են կատարել հյուրանոցների, տուրերի և ճոպանուղու տոմսերի ամրագրումներ», – ասում է Նարեկը։

STAFF.am

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field
Choose Image
Choose Video
X