9 декабря, 2022
Ջերմուկում վնասվել է ճոպանուղին, հյուրանոցը, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա. Վիզիթ Ջերմուկ
Նորություններ

Ջերմուկում վնասվել է ճոպանուղին, հյուրանոցը, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա. Վիզիթ Ջերմուկ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև հարվածային ԱԹՍ-ներ:
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վրա ադրբեջանական ուժերի առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո միայն հարվածել են զորամասին, զորամասի պահեստներին և քաղաքի մերձակա բոլոր տարածքներին։
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Վայոց Ձորում տուժել են նաև հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, եւ մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ եւ այլ գույքեր:
Թշնամու հարձակման պահին քաղաքի առողջարաններում հարյուրավոր օտարերկրացի զբոսաշրջիկներ կային։ Հյուրանոցներում կարողացել են գրագետ տարհանում կազմակերպել։
Ջերմուկում առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում։
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն
Возможно, это изображение дорога
Нет описания фото.
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение в помещении
Возможно, это изображение в помещении
Возможно, это изображение 1 человек, стоит и на открытом воздухе

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field
Choose Image
Choose Video
X