Ամառն արդեն անցյալում է, բայց տաք օրերը դեռ առջևում են…
Շտապե՛ք Ջերմուկում գործող հյուրանոցների լողավազաններ։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները կատարյալ հանգստի համար, դե իսկ լողը դրական է ազդում մարդու ինքնազգացողության վրա՝ բարձրացնելով իմունիտետը և կարգավորելով արյան շրջանառությունը։
Աշնանային եղանակին դիմակայելու լավագույն տարբերակը այցելությունն է Ջերմուկում գործող հյուրանոցների լողավազաններ։
Մինչ ձեր երեխաները կխաղան մանկական սենյակում, դուք կարող եք լողալ «Ջերմուկ Հոթել և ՍՊԱ» հյուրանոցի լողավազանում և վերականգնել ձեր ուժերը:Ֆանտաստիկ տեսարանով, մաքուր լեռնային ջրով լողավազանը, որից բացվող տեսարանը ինստագրամյան խելահեղ լուսանկարներ և ռիլսեր ստանալու լավագույն տարբերակն է, հյուրանոցի առավելություններից մեկն է։ Լողավազանի տարածքում գործում են ջակուզի, շոգեբաղնիք, բար և արևայրուքի համար նախատեսված զոնա։ Հյուրանոցի հյուրերի համար լողավազանն անվճար է։
Լողավազանը գործում է ամեն օր՝ 10:00-22:00, իսկ երկուշաբթի օրերին՝ 17։00-22։00։ Լողավազանի երկարությունը 18 մետր է, խորությունը՝ 1.6 մետր, ջրի ջերմաստիճանը ՝ 28-30 ºC: Մեկանգամյա այցելությունը 8000 դրամ է, մինչև 8 տարեկան երեխաների մուքտը 4000 դրամ, արժեքը ներառում է լողավազանը, շոգեբաղնիքը և ջակուզին։ Սրբիչներն ու հողաթափերը տրամադրվում են անվճար։
Ամրագրման կամ այլ մանրամասների համար` Jermukhotel.am | +374 55 44 11 44
Դեռ չգիտեք, թե ընտանիքով որտե՞ղ կարելի է հիանալի ու անմոռաց հանգիստ կազմակերպել․ «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցաառողջարանային համալիրի ընդարձակ լողավազանը հրաշալի վայր է ընտանիքով լավ ժամանակ անցկացնելու համար: Լողավազանն ունի 20 մ երկարություն, 1.50 մ խորություն, ջեռուցվում է 28 աստիճան: Ի դեպ, կա երեխաների համար առանձին լողավազան, որի խորությունը 0.55 մ է, իսկ ջերմաստիճանը՝ 32 ºC: Լողավազանին կից գործում է տարածքի ամենամեծ ջակուզին՝ 8 մ երկարությամբ և 1.20 մ խորությամբ:
Այն ջեռուցվում է 34 ºC: Մեկանգամյա այցելության արժեքը 7000 դրամ է՝ անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ: Մինչև 6 տարեկան 1 երեխայի մուտքն անվճար է 1 մեծահասակի հետ, 2-րդ երեխայի դեպքում (6-12 տարեկան) մուտքի արժեքը՝ 3,500 դրամ: Արժեքը ներառում է լողավազան, սաունա, ջակուզի և մարզասրահ: Սրբիչները, խալաթները և հողաթափերը տրամադրվում են անվճար: Աշխատանքային ժամերը՝ 07:30-23:00:
Ամրագրման կամ այլ մանրամասների համար` Grandresortjermuk.com | +374 60 74 00 00
Դադարեցրո՛ւ աշխատանքդ և մտածի՛ր առողջությանդ ու հանգստիդ մասին․ «ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ» առողջարանի լողավազանն ունի ավելի քան 40 տարվա պատմություն: Խորհրդային Միության տարիներից ի վեր՝ մինչև 2010 թվականը, այն միակն էր Ջերմուկ քաղաքում: 2006 թվականին լողավազանը վերակառուցվել և վերանորոգվել է ժամանակի պահանջներին համահունչ: 2017 թվականին լողավազանում նորից կատարվել են վերանորոգման աշխատանքներ․ թարմացվել է ինտերիերը, բացի այդ՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ ջուրը դատարկելիս շտկվում են բոլոր մանր թերությունները:
Լողավազանն ունի 20 մ երկարություն, 8 մ լայնություն, խորությունը 1.20-1.60 մ է: Ջրի ջերմաստիճանը 28-30 ºC է, մաքրությունը հսկվում է ժամանակակից անվնաս միջոցներով: Լողավազանի ներսում գործում է նաև ֆիննական շոգեբաղնիք: Լողավազանը գործում է ամեն օր. առողջարանի հյուրերի համար մուտքն անվճար է և բաց մինչև կեսգիշեր, իսկ դրսի հյուրերի համար՝ մինչև 10:00-20:00։ Մեկ այցելության արժեքն անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ 2000 դրամ է, մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Շոգեբաղնիքը պատվիրվում է նախապես, 1 ժամի արժեքը 15.000 դրամ է: Շոգեբաղնիքի ծառայությունը պատվիրելու դեպքում լողավազանը փակվում է մյուս բոլոր հյուրերի համար:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 02 24 42 և +374 060 74 24 42 հեռախոսահամարներով
Ամառն անցել է ու դեռ չե՞ս հասցրել հանգստանալ․ հոգ չէ, շտապի՛ր «Նաիրի» հյուրանոց։ Հյուրանոցի լողավազանի խորությունը 1.65-1.75 մետր է, լողավազանի երկարությունը՝ 12 մետր, ջրի ջերմաստիճանը 28-30 ºC է: Լողավազանի ջուրը ֆիլտրվում է շաբաթական մեկ անգամ: Լողավազանը գործում է հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հունվար ամիսներին: Լողավազանի մեկանգամյա այցելությունն արժե 2000 դրամ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 98 10 10 70 հեռախոսահամարով:
Leave feedback about this