Ջերմուկի հյուրանոցներում մեծ զեղչեր են

Ջերմուկում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունները՝ հյուրանոցներն ու առողջարանները անցնում են աշխատանքային բնականոն ռեժիմին և հայտարարում են 10-50% զեղչերի մասին:

Հյուրանոցներն աշխատում են խստագույնս հետևելով միջազգային առողջապահության կազմակերպության, ՀՀ Առողջապայության նախարարության կողմից նախանշված նորմերին, ինչպես նաև ընկերությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով.

 Հյուրանոցի ամբողջ տարածքում, այդ թվում՝ հյուրերի սենյակների, հանդիպումների սրահների, ռեստորանների, բուժական կենտրոնների դռների բռնակները, սանհանգույցներն ախտահանվում են հատուկ նյութերով, կատարվում է ամբողջ տարածքը պարբերաբար օդափոխվում,

 Բոլոր աշխատակիցներին տրամադրված են հատուկ հակասեպտիկ միջոցներ, ձեռնոցներ և դիմակներ։