Ջերմուկը ներառվել է ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում. TurStat

Ռուսական «ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը կազմել է 2020թ. ԱՊՀ երկրների լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի վարկանշային աղյուսակը:

Առաջին տասնյակում են ներառվել Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից երկուսը՝ Ծաղկաձորն ու Ջերմուկը:

Ընդհանուր առմամբ, ցանկում են ներառվել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ձմեռային հանգստավայրերը:

Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ղազախական Չիմբուլակը, որին հաջորդում են Ալթայան Ալպերն ու Նուրտաուն:

 

Tert.am