Ի՞նչ է արել «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը» 2019 թվականին / հաշվետվություն

2019 թվականի ընթացքում «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը» Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացմանը ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացրել, որի արդյունքում պատրաստվել են մարզի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող բազմաթիվ տեղեկատվական նյութեր, տեսահոլովակներ, միջոցառումներ եւ այլն։

Անցնող մեկ տարվա ընթացքում «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի» ( Jermuk travel ) նախախաձեռնությամբ և մարզում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունների աջակցությամբ զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող հեռուստահաղորդումներ, հոդվածներ ենք պատրաստել ռուսական լսարան ունեցող և Ռուսաստանի տարածաշրջանում առաջարը համարվող ՄԻՐ, ՆՏՎ, ՌՈՍՍԻԱ, ՄՈՍԿՎԱ 24 հեռուստաընկերությունների հետ, որոնք Վայոց ձորի մարզ կատարած ճանաչողական այցի ժամանակ հաղորդումներ են պատրաստել թե’ լրատվական և թե’ ժամանցային ճանապարհորդական հաղորդումների համար։

Մարզի ճանաչելիության բարձրացման նպատակով «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի» կողմից Վայոց ձոր են հրավիրվել ավելի քան 20 ԶԼՄ ներկայացուցիչներ եւ հայտնի բլոգերներ տարբեր թիրախային շուկաներից, մասնավորապես՝ Ռուսաստան, Իսրայել, Շվեյցարիա, Լեհաստան, Վրաստան:

• ВОЯЖ – первый российский туристический журнал-ի թողարկած հոդվածում ներկայացվել է Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային գրավչություններն ու հնարավորությունները: Ամսագիրը Ջերմուկը ներառել է լավագույն առողջարանային քաղաքների շարքում:

• «Բացահայտի՛ր Ջերմուկը» զբոսաշրջային գովազդային արշավի շրջանակներում Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները բացահայտել են Ջերմուկում ձմեռային զբոսաշրջության հնարավորությունները: Պատրաստվել է թվով 20 հոդված և ռեպորտաժ:

• Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ թողարկել ենք Վայոց ձորի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող հարթակը՝ VayotsDzor Travel-ը:

• Ֆրանսիացի բլոգեր Tolt-ը Հայաստան այցելության ժամանակ նկարահանված վլոգում ներկաայցրել է նաև Ջերմուկի զբոսաշրջային գրավչությունները:

• «Բացահայտի՛ր Ջերմուկը» զբոսաշրջային գովազդային արշավի շրջանակներում Ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են Վայոց ձորի, Ջերմուկի զբոսաշրջային վայրերի հետ: Պատարստվել է թվով 13 հոդված, 9 ռեպորտաժ:

• Թողարկել ենք զբոսաշրջային B2B հարթակ:

• «Բացահայտի՛ր Ջերմուկը» զբոսաշրջային գովազդային արշավի շրջանակներում, համագործակցելով ՄԻՐ հեռոիստաընկերության հետ, պատարստել ենք թվով երկու ռեպորտաժ, որում ներկայացվում է Ջերմուկի ձմեռային զբոսաշրջության հնարավորություններն ու քաղաքի գրավչությունները:

• Holiday me զբոսաշրջային ծառայությունը համարում է, որ Հայաստան այցելողները պետք է անպայման սեփական աչքերով տեսնեն Ջերմուկի ջրվեժը, ինչպես նաև քաղաքի մյուս տեսարժան վայրերը: Հարթակը Ջերմուկը ներկայացնող հոդված է թողարկել:

• Առաջին անգամ Ջերմուկում կազմակերպվել է ձյունառատ ռաֆտինգ: Ջերմուկ թրեվըլը համագործակցելով Ռաֆտինգ ԱՐմենիայի հետ Ջերմուկում կազմակերպել էին ռաֆտինգ ձյան վրա:

• TourStat.com-ը Visit Jermuk-ը ներառել է ԱՊՀ երկրների զբոսաշրջային լավագույն ստարտափների շարքում: Նույն հարթակի կողմից Visit Jermuk-ը ճանաչվել է ԱՊՀ տարածաշրջանի լավագույն զբոսաշրջային ստարտափ:

• Արենիի զբոսաշրջային գրավչությունները ներկաայցրել ենք Վրաստանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսում:

• Կատարել ենք Ջերմուկ քաղաքում առկա արձանների թվայնացում: Արձանների մասին տեղեկատվությունները տեղադրված է Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային գրավչություններն ու հնարավորությունները ներկաայցնող հարթակում` VisitJermuk.am կայքում:

• Թողարկել ենք Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային էլեկտրոնային քարտեզը:

• «Wanderlust» ճամփորդական ամսագիրը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել Հայաստան այցելելիս լինել նաև Ջերմուկում: Ամսագրում թողարկվել է հոդված նվիրված Ջերմուկին:

• «Բացահայտի՛ր Ջերմուկը» զբոսաշրջային գովազդային արշավի շրջանակներում Հայստանյան լրոգրողական խմբերը բացահայտել էն Արենիի և Ջերմուկի զբոսաշրջային վայրերը, ծանոթացել են զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների հետ: Պատրաստվել է 23 հոդված, 5 ռեպորտաժ:

• Ջերմուկի զբոսաշրջային գրավչությունները ներկաայցնող հարթակը՝ Վիզիտ Ջերմուկը iTravel2019-ում զբաղեցրել է երկրորդ հորիզոնակը և ճանաչվել լավագույն զբոսաշրջային հարթակներից մեկը ԱՊՀ-ում:

• Վայոց ձորի զբոսաշրջային բրենդը՝ VayotsDzor Travel ներառվել է OnTravel զբոսաշրջային B2B հարթակում:

• Armenia Tourism Awards-ի կողմից անցկացվող զբոսաշրջային մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն զբոսաշրջային ստարտափ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունները ներկայացնող «Visit Jermuk» զբոսաշրջային հարթակը:

• Հիմնադրել ենք Հայաստանի զբոսաշրջային ստարտափներ հիմնադրամը:

• «Բացահայտի՛ր Ջերմուկը» զբոսաշրջային գովազդային արշավի շրջանակներում Հայաստանյան լրոգրողական խմբերը բացահայտել էն Ջերմուկի զբոսաշրջային վայրերը: Պատարստվել է 10 հոդված՝ հայերեն, 8 հոդված ռուսերեն:

• Թողարկել ենք InfoTravel զբոսաշրջային հարթակը, որը ներկայացնում է Հայաստանի զբոսաշրջային ոլորտում տեղի ունեցող իրադարձություներն ու նորությունները:

• Մասնակցել ենք WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

• Արենի զբոսաշրջային տեղեկատվական հարթակը ներկաայցրել ենք Արենիում տեղի ունեցած գինու ամենամյա փառատոնին:

• Թողարկել ենք Գլաձոր համայնքի զբոսաշրջային վայրերը ներկայացնող, Նորավանքի և Սմբատաբերդի զբոսաշրջային տեղեկատվական հարթակները:

• Travel2com-ը Ջերմուկը ներառել է ԱՊՀ երկների լավագույն զբոսաշրջային քաղաքների շարքում և ներակայցրել Ջերմուկը որպես առողջարանային տուրիզմի զարգացման համար ամենահարմար քաղաք:

• «Բացահայտի՛ր Ջերմուկը» զբոսաշրջային գովազդային արշավի շրջանակներում BBC Travel-ի լրագրողները ծանոթացել են Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային վայրերի հետ, շրջել են զբոսաշրջային բիզնեսո իրականցնող ընկերություններում ծանոթացել վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների հետ:

Իսկ վերջում ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին այս ամիսների ընթացքում համագործակցության և այդ համագործակցության ընթացքում շոշափելի հաջողություններ և արդյունքներ գրանցելու համար:

Շնորհավոր գալիք ամանոր և սուրբ ծնունդ:

«Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն»