Որտե՞ղ անցկացնել ձմեռային հանգիստը. ԱՊՀ երկրների լավագույն ուղղությունները

Այս գրառմամբ առաջարկում ենք հակիրճ ծանոթանալ ԱՊՀ-ում հայտնի ձմեռային տուրիստական ուղղություններին։ Հուսանք մեր խորհուրդներն օգտակար կլինեն և կօգնեն խելամիտ ընտրություն կատարել։

Դե ինչ, գնացի՜նք

1․ Ջերմուկ, Հայաստան

Ջերմուկը Հայաստանի՝ Սյունիքի հարուստ բնաշխարհի մի մասնիկն է՝ քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային հանգստի սիրահարներին ձգող բազմաթիվ ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով: Լճակ, ջրվեժ, կամուրջ ու կամար, ճոպանուղի ու դահուկուղի, մի խոսքով՝ բնության հետ շփվելու և կյանքը վայելելու մի հիանալի վայր տարվա բոլոր եղանակներին: Ջերմուկը հատկապես գեղեցիկ է ձմռանը: Այն վերածվում է իսկական ձմեռային հեքիաթի:

Ջերմուկում այցելուների համար գործում է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջուրը մատակարարվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի: Այն քաղաքի լճակի հարևանությամբ է, որտեղ լողացող լաստի վրա կարելի է հիանալ շրջակա գեղատեսիլ բնապատկերներով և վայելել անկրկնելի հանգիստ:

Ջերմուկ քաղաքի միջով է հոսում  Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը՝ Արփան, որի խոր կիրճը կիսում է երկու մասի ոչ միայն քաղաքը, այլև Վայոց ձորի լեռնաշղթան: Գեղատեսիլ այս կիրճում է գտնվում նաև «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Այստեղ են գտնվում նաև քարե կոթողներ՝ Երազանքի կամարն ու աննման Սիրտը:

Ջերմուկի տեսարժան վայրերից ամենահայտնիներն են Արփա-Սևան թունելն ու Կեչուտի ջրամբարը՝ «Մարգարտածաղիկ» գեղեցիկ անվամբ:

Ջերմուկի ճոպանուղին ունի 1000մ երկարություն, իսկ ամենաբարձր կետը գտնվում է 2480մ-ի վրա: Հենց այս բարձունքից էլ կարելի է զմայլվել գեղեցիկ համայնապատկերով:

Միջազգային ստանդարտներին համապատասխանող ճոպանուղին լեռնադահուկորդներին հնարավորություն է տալիս օգտվել հիանալի, պրոֆեսիոնալ սահուղիներից: Ճոպանուղու վերջին կանգառում կառուցվել է խաղահրապարակ` սահնակներով սահելու համար:

Ջերմուկ քաղաքում կան թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, գրադարաններ, զբոսայգի և ակումբներ: Ջերմուկի շրջակայքում են գտնվում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում` սուրբ Աստվածածին (Արենի) և Սբ. Խաչ եկեղեցիները, Գնդեվանքի,Նորավանքի, Ցախաց քարի, Սպիտակավորի վանքերը:

Ջերմուկի խորհրդանիշներից է քաղաքը շրջապատող սարերից մեկի վրա գտնվող եղնիկի արձանը: Ըստ լեգենդի՝ որսորդի նետից վիրավորված եղնիկը հանքային ջրի աղբյուրի մոտ հասնելիս, իրեն ջուրն է նետում և այնտեղից դուրս գալիս լիովին ապաքինված: Որսորդը ապշում է սովորական ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի հրաշագործ համբավը:

Ջերմուկը հարուստ է բնական հանքային ջրի տաք աղբյուրներով՝ գեյզերներով, որոնք բխում են գետնի տակից: Այստեղ այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և հրաշալի բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով:

2․ Աբխազիա՝ էժան և ոչ մարդաշատ

Աբխազիայում ձմռանը եղանակը տաք է,  գները մատչելի են, զբոսաշրջիկները քիչ: Օդի ջերմաստիճանը հազվադեպ է իջնում՝ մինչև +10 աստիճան:
Լեռներ գուցե չկարողանաք բարձրանալ. անցուղիները հաճախ ձնով են պատվում և փակվում, բայց Սուխում, Գագրա, Պիցունդա և Նոր Աֆոն ափամերձ քաղաքները հիանալի վայրեր են ձմեռային հանգստի համար: Լուսանկարիչներին հատկապես դուր կգա այստեղ:

Картинки по запросу "abkhazia ski""
Նոր Աֆոնում կարող եք այցելել  Սիմոն Կանանացի առաքյալի տաճար, Նոր Աֆոնյան քարանձավ, Իվերիա լեռան վրա գտնվող հնադարյան տաճար և Անակոպիական ամրոցի ավերակներ: Պիցունդայում այցելեք բյուզանդական ճարտարապետության տաճար և զբոսնեք ծովափնյա այգում:

Ամանորը կարող եք կազմակերպել ծովի ափին: Աբխազիայի շուկաներից կարող եք գնել թարմ մանդարին, կիվի, նարինջ և ֆեյխոա: Եվ անպայման փորձեք տեղական տնական գինի:

3․ Տալլին՝ ձմեռային հեքիաթ և ամանորյա գնումներ

Ցանկանո՞ւմ եք իրական և հեքիաթային ձմեռ `ձյունառատ, ցրտաշունչ, բայց միևնույն ժամանակ պայծառ: Այցելե՛ք Տալլին:

Տալլինի պատմական շենքերը գեղեցիկ են և գունագեղ, փողոցների մեծ մասում աշխույժ առևտրային մթնոլորտ է տիրում՝ կարող եք գնել տապակած նուշ, կոճապղպեղով բլիթներ և գլինթվեյն, բրդե շարֆեր և ձեռնոցներ:

Картинки по запросу "tallinn ski""

Իսկ ազգային տարազներով տղաներն ու աղջիկները զբոսաշրջիկներին հրավիրում են համտեսել էստոնական խոհանոցի լավագույն ուտեստները ավանդական ռեստորաններում:

Տալլինի կենտրոնում կարող եք սահել կենտրոնական հրապարակներից մեկում կամ գնալ մարցիպանի թանգարան:

Ուղևորվեք ձմռանը սառած Յագալայի և Քեյլայի ջրվեժներ կամ Պիրիտայում դահուկներ վարելու: Փորձեք էստոնական սպա հյուրանոցներից որևէ մեկը. գնի և որակի առումով շատերն այն համարում են լավագույնը Եվրոպայում:

4․ Թբիլիսի՝ համեղ գինի և ծծմբի բաղնիքներ

Թբիլիսիում պահպանվել են պատմական շինություններ, հաճելի է քայլել փողոցներով, զբոսայգիներով, այցելել Նարիկալա ամրոց և զբոսնել Կուր գետի ափին: Իսկ վրացական խոհանոցի մասին երկար պիտի խոսել, իսկ ավելի լավ է փորձել:

Картинки по запросу "tbilisi ski""

Թբիլիսիի շրջակայքում կան շատ հետաքրքիր վայրեր՝ Գորիի ճանապարհին, որը Ստալինի հայրենիքն է, անպայման այցելեք Հին Մցխեթա և Ջվարի վանք: Պարտադիր այցելեք Ուփսլիսցիխե, Վարձիա և Դավիթ Գարեջի քարանձավային քաղաքներ: Վերակառուցված վայրերի շարքում հատկապես տպավորիչ է Ախալցխայի Ռաբատ ամրոցը:
Մի քանի օր անցկացրեք Ալազանի հովտում, այստեղ ձմռանը հաճելի եղանակ է: Վայելեք Սիղնաղի քաղաքը: Իսկ Թելավիի շրջակայքում այցելեք պատմական վանքեր և եկեղեցիներ:
Ձմռանը Թբիլիսիում ջերմաստիճանը սովորաբար դրական է: Երկար զբոսանքներից հետո կարողեք ջերմանալ ծծմբական բաղնիքում:


5․ Լատվիան ձմռանը


Ձմեռը Լատվիայում մեղմ է, ձնառատ և կատարյալ է հանգստի համար: Ձմռանը Լատվիան իդեալական է դահուկորդների համար: Երկրի տարածքը հիմնականում հարթավայրային է. դաշտերը, անտառներն ու այգիներն անթիվ են: Դեկտեմբերի կեսերին հիմնականում ձյուն է գալիս:
Լեռնադահուկային ճանապարհներ կան Ռիգայում ՝ Ուզվարասի պուրակում, Մեզապարկում, Յուրմալայում, Սիգուլդայի շրջակայքում և Լատվիայի մեծ քաղաքների արվարձաններում:

Картинки по запросу "latvia ski resort""
Մեզապարկը Ռիգայի սիրված վայրերից է տարվա ցանկացած եղանակի: Ձմռանը լուսավորվում են ծառուղիները, հաճելի երաժշտություն է հնչում, հագեցած է ձմեռային ժամանցի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Այստեղ կարող եք օգտվել լեռնադահուկային ուղուց և անվճար սահադաշտից:
Մեզապարկում գործում է կենդանաբանական այգի՝ Եվրոպայի ամենագեղեցիկ այգին է և շատ հետաքրքիր տեսք է ստանում ձմռան ամիսներին:
Դեկտեմբերին Յուրմալան և նրա սիրտը համարվող Ձինթառու անտառային այգին վերածվում են ամանորյա հեքիաթի: Այստեղ բացվում է լուսային այգին: Ձմռանը Յուրմալայի փողոցներում ​​հնչում է երաժշտություն, գործում են խաղահրապարակներ և հուշանվերների հետաքրքիր խանութներ:

Օգտակար խորհուրդ
Ձեր թռիչքի ավիատոմսերը նախպես ամրագրեք և օգտվեք օնլայն ամրագրման համակարգերից: Այս տարբերակով տոմսեր կարող եք  ձեռք բերել օրվա ցանկացած ժամի, աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա կա ինտերնետ հասանելիություն: Ձևակերպումից հետո էլեկտրոնային ավիատոմսն անմիջապես կստանաք Ձեր էլ․ փոստին:

Օգտվելով biletix-ից՝  կխնաեք ժամանակ և գումար՝ ընդմիշտ մոռանալով նաև հերթերի մասին: