Արենի Գինու Փառատոն 2019

Մոտենում է տարվա ամենահարազատ դաձած փառատոններից մեկը։
Արդեն 11-րդ տարին է, ինչ «Արենի Փառատոն» հիմնադրամը կազմակերպում է այս փառատոնը։ Որպես ավանդույթ՝ այս տարի ևս այն կնշվի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը։

Արենի փառատոնի գլխավոր հովանավորն է ACBA-CREDIT AGRICOLE BANK ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։

Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Հայաստանը և մասնավորապես` Արենի համայնքը՝ հարակից համայնքների հետ միասին, հանդես է եկել որպես բարենպաստ և գրավիչ զբոսավայր, այդ թվում նաև` գինեգործության բնօրրան և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մաս:

Փառատոնի ընթացքում տեղի և հարակից շրջանների բնակիչները կներկայացնեն իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները գյուղի ամբողջ երկանյքով:
Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու հայ և միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը։
Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները, կներկայացնեն շուրջ 100 տեսակի գինիներ, ռեստորանները կառաջարկեն հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված կլինի պանիրների լայն տեսականի:

Փառատոնին մուտքն անվճար է։