Ջերմուկում առողջարանային բիզնես իրականացնող ընկերությունների հայտարարությունը

Հաշվի առնելով Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ կապված զբոսաշրջիկների մոտ եղած անհանգստությունը, բնապահպանական կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգությունները, Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ բնակատեղիների բնակիչների դժգոհությունները, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով բնապահպանական ռիսկերն ու զբոսաշրջության զարգացման վրա բացասական ազդեցությունը՝ Ջերմուկ քաղաքում առողջարանային և հյուրանոցային բիզնես իրականացնող կազմակերպություններով մեր աջակցությունն ենք հայտնում իրենց բողոքն արտահայտող բնակիչներին:

Պետական մարմիններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներ ուղղորդել այս ոլորտ, քանի որ Ջերմուկում առկա հնարավորությունները բավարար են աշխատատեղերի հարցն ամբողջությամբ լուծելու համար՝ առանց հանքարդյունաբերության զարգացման:

Hyatt Place Jermuk
Օլիմպիա առողջարան
Armenia wellness & spa hotel
Գլաձոր առողջարան
Անուշ հյուրանոց
Վերոնա հյուրանոց

 

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն / Jermuk Travel