Ջերմուկ ռեստորան

Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում կերտել է մի մշակույթ, որի մեջ իր առանձնահատուկ տեղն ու նշանակություննն ունի խոհանոցը՝ իսկ խոհանոցի վրա մեծ ազդեցություն ունեն բնակլիմայական պայմանները:

Հենց այս է պատճառը, որ բազմազան աշխարհագրական և բնակլիմայական գոտիներ ունեցող Հայաստանում յուրաքանչյուր ուտեստ ունի իր որոշակի տեղանքը:
Նմանատիպ կերակրատեսակներից է Ջերմուկի կարմրախայտը՝ որը հանդիսանում է «ՋԵՐՄՈՒԿ» ռեստորանի ֆիրմային ճաշատեսակը և որի իրական համը զգալու համար այն պետք է ճաշակել հե՛նց Ջերմուկում:
Բոլորի կողմից ընդունված խորոված, խաշլամա, տոլմա և այլ հայկական ճաշատեսակներից բացի Ջերմուկ ռեստորանը աշնանը և ձմռանը իր հյուրերին է առաջարկում առանձնահատուկ համ և հոտով հայակական խաշը, աղիթանը (քյալադոշ), հարիսան:
«ՋԵՐՄՈՒԿ» ռեստորանը կառուցվել է 2004թ-ին: Այս տարիների ընթացքում հասցրել է վայելել տեղացիների և հյուրերի ջերմ վերաբերմունքը:
Ռեստորանը սիրված վայր է դարձել նաև համաշխարհային ճանաչում վայելով աստղերի համար:
Այս ռեստորանում պատրաստված հայկական ուտեստների յուրահատուկությունն ու անկրկնելի համը գնահատել է նույնիսկ տաղանդավոր, աշխարհահռչակ, իտալացի սցենարիստ-կինոռեժիսյոր Տոնինո Գուերան և ռեստորանին է նվիրել իր նկարներից մեկը՝ իր ինքնագրով: