Քեռի

Քեռին (Արշակ Գավաֆյան) ծնվել է Կարինում:

 1890թ. անդամագրվում է Սարգիս Կուկունյանի ջոկատին և մեկնում Թուրքիա: Ջոկատի անհաջողությունից հետո Քեռուն հաջողվում է խուսափել ձերբակալությունից և թաքնվել:

1895թ. նա հայտնվում է Արևմտյան Հայաստանում և Բասենի հովտում կազմակերպում ինքնապաշտպանություն ընդդեմ թուրքերի ու քրդերի զինված ավազակախմբերի: 1903թ. Քեռին մի խումբ ֆիդայիների հետ մեկնում է օգնելու Սասունի ինքնապաշտպանությունը կազմակերպող ֆիդայիներին: 1905-06թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Քեռին կազմակերպում է Զանգեզուրի, Շարուր-Դարալագյազի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը:

1908-09թթ. Քեռին արդեն Պարսկաստանում էր և պարսկական հեղափոխության հրամանատար Եփրեմ Խանի (Եփրեմ Դավթյան) մերձավոր զինակիցն էր:

1914-15թթ. ստեղծվում են հայկական կամավորական ջոկատները, և 4-րդ ջոկատի հրամանատար է դառնում Քեռին: Այդ ժամանակ նա արդեն 58 տարեկան էր: Նրա ջոկատը կռվում էր Սարիղամիշի հատվածում, որտեղ թուրքական բանակն Էնվեր փաշայի գլխավորությամբ կենտրոնացրել էր հիմնական հարվածը:

Զոհվել է 1916 թ․ Ռևանդուզի մոտ ընկել է թուրքական շրջապատման մեջ ընկնելով: