Սուլեմա բերդ

Սուլեմա բերդի մասին Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ այն հիմնադրվել է դեռևս արշակունիների ժամանակ՝ Սուլեմա իշխանի կողմից իսկ Քարավանատունը կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Այսպիսով պարզվում է, որ այս անունները գոյություն ունեն դեռևս Արշակունիների ժամանակներից և գոնե մի քիչ խաթարված հասել են մեզ:
Պարզվում է, որ Սուլեմա անունը ոչ միայն գետի, քարավանատան, բերդի, սարի ու իշխանի անուն է, այլ նաև քիմիական միացության հնագույն անվանում է, որը հին ժամանակներից հայտնի է և օգտագործվում է բժշկության մեջ: Այն սնդիկի միացություն է՝ սնդիկի քլորիդ — HgCl2, իսկ թե ինչ կապ ունի սնդիկ մետաղը այս վայրերի հետ պարզել են երկրաբանները դեռևս սովետական ժամանակներում, երբ այստեղ հայտնաբերվեց սնդիկի հանքավայր, որից էլ վերջնականապես պարզվում է, որ այս բոլոր անունները ծագել են սնդիկի հանքավայրից կամ տեղում արտադրվող Սուլեմայի անունից: