Սոսէ մայրիկ

Սոսէն (Սոսէ Վարդանյան) ծնվել է Խլաթ գավառի Սոխորդ գյուղում: Ամուսնացել է Սերոբ Վարդանյանի՝ Աղբյուր Սերոբի հետ: Նա 1895 թ միանում է Աղբյուր Սերոբին և նրա հետ միասին ֆիդայական պայքար մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ:

Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից, սակայն, Սոսէն մնացել է ամուսնու հետ։

1899 թ Գելիեգուզանի կռվում, որտեղ անհավասար մարտի արդյունքում զոհվում են նրա ամուսինն ու ավագ որդին, Սոսէն գերի է ընկնում:

Ազատվելուց հետո Սոսէն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։