Ջերմուկը զբոսաշրջիկներին գրավելու և ցույց տալու շատ բան ունի. Peoplemedia.am

Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից 173 կմ է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2080 մ: Քաղաքը սփռված է ոչ մեծ սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Կլիման տիպիկ լեռնային է. ամառը՝ զով, ձմեռը` երկար ու ձյունառատ, բայց՝ տաք, արևոտ ու հաճելի:
Լեգենդներ, պատմամշակութային հուշարձաններ, էքստրիմ տուրիզմի համար հրաշալի պայմաններ, քարանձավներ, ժայռեր, ձորեր։
visitjermuk
Ըստ լեգենդի, մի անգամ, որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկի: Վիրավոր եղնիկը սկսում է փախչել և ոտքերը հազիվ քարշ տալով, հասնում Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և, ջրից դուրս գալիս բոլորովին առողջ ու ապաքինված: Որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է Ջերմուկի խորհրդանիշը:
jermuk
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել քաղաք Ջերմուկ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ջերմուկի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
jermuk
Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերից է «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Ըստ լեգենդի՝ տեղի ամրոցի իշխանի գեղեցկուհի դուստրը սիրահարվում է հովվի որդուն: Իմանալով այդ մասին, իշխանը կատաղում և անիծում է դստերը: Եվ կատարվում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ 70 մ բարձրությունից կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
jermuk
Դեռ խորհրդային տարիներից հայտնի առողջարանային զբոսաշրջության կենտրոն Ջերմուկը զբոսաշրջիկներին գրավելու և ցույց տալու շատ բան ունի:
visitjermuk
visitjermuk
visitjermuk
Լուսանկարները՝ VisitJermuk ֆեյսբուքյան էջի