Ուլգյուրի վիշապաքարերը

Վիշապաքարերը գտնվում է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ Ուլգյուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ: Այս վիշապները թվագրվում են 11-12-րդ դարերին:

Վիշապաքարերը կամ վիշապները մեգալիթյան հուշարձաններ են, քարակոթողներ, որոնք հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապաքարերի մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում և այլուր: Վիշապաքարեր պահպանվել են նաև Ջավախքում, Նախիջևանում, Կարսում, Էրզրումում: Վիշապները կերտվել են միակտոր քարից (ամենամեծը՝ 5,06 մ բարձրությամբ), ձկան տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով, սովորաբար դրվել աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում Է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։