«Ջերմուկ-2019» պատանեկան XIV միջազգային բաց մրցաշար Աշխարհի տարբեր երկրների պատանի շախմատիստներ Ջերմուկում մասնակցում են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարին: Մրցակցությունը ընթանում է Հայստանը, Արցախը, Ռուսաստանըի, Գերմանիան, Բելառուսը և Լատվան ներկայացնող 320-ից ավել պատանի շախմատիստների միջև:

Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի շախմատի կանոննորի համաձայն՝ տարբեր տարիքային խմբերով (մինչև 8, 10, 12 և 18 տարեկան պատանի շախմատիստներ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

Միջազգային հաշվարկի է ուղարկվելու միայն մինչև 18 տարեկանների մրցաշարը: Խաղարկվելու է ՖԻԴԵ-ի ժամակարգը՝ 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլին՝ 30 վայրկյան հավելումով): Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 700 000 ՀՀ դրամ: Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ակադեմիան: Մրցաշարի իրականացմանը աջակցում է նաև «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը: