Մոզրովի քանարձավը

Մոզրովի քանարձավը Հայաստանի ամենաքիչ ճանաչելի բնական հրաշալիքներից է: Գտնվելով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտ՝ այն հայտնաբերվել է 30 տարի առաջ` Մոզրովի գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ:
Մինչ այդ այն եղել է կույր քարանձավ: Շինարարները խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Մոզրովը խորը քարանձավ է՝ երկրաբանական հարուստ գոյացություններով: Իր երկարությամբ այն Հայաստանում երրորդն է` մոտ 260 մ երկարությամբ (առաջին տեղում Արջերի քարանձավն է` 3,5 կմ, երկրորդը` Մագելի քարանձավը` 1.7 կմ երկարությամբ):