Մագիլի քարանձավը

Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ:
Նեոլիթյան ժմանակաշրջանի քարանձավից հայտնաբերվել են քարեդարյան ոսկորներ և քարե գործիքներ, ինչպես նաև IX դարի գտածոներ: Մագիլի քարանձավի մուտքը այնքան նեղ է, որ միայն մեկ մարդ կարող է անցնել այնտեղով:
Մի խումբ հնէաբաններ Հայաստանի Վայոց Ձոր մարզում գտնվող քարանձավից հայտաբերել են կաշվե կոշիկ, որն ավելի քանի 5500 տարեկան է: Այն իր տարիքով մոտ 1000 տարով գերազանցում է Եգիպտոսի աշխարհահռչակ Գիզա բուրգին: Զարմանալիորեն, կոշիկը միանգամայն պահպանված վիճակում է գտնվում:
5500-ամյա կաշվե կոշիկի հայտնագործությունից հետո ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում: Այս հայտնագործությունը կարևոր է ու յուրահատուկ, քանի որ վկայում է գինու խոշորամասշտաբ արտադրության մասին: