Ձմռան շունչը Ջերմուկում

Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը: Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը:

Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին:

Դահուկավազք

Դահուկավազքը ձմեռային մարզաձև է, որտեղ մրցում են հատուկ պատրաստված ձնային երթուղով՝ օգտագործելով դահուկներ և դահուկափայտեր:

Մենք Ձեզ առաջարկում ենք բաց չթողնել հնարավորությունը, գալ ու վազել հատուկ պատրաստված ձնային երթուղով: Եթե չունեք Ձեր սեփական դահուկներն ու դահուկափայտերը, ապա հենց տեղում կարող եք ձեռք բերել դրանք ու վայելել Ձեր ակտիվ հանգիստը:

 

Սահնակներով սահել

Սահնակային սպորտը  ձմեռային օլիմպիական մարզաձև է, որտեղ հակառակորդները սահնակներով մրցում են հատուկ մրցուղու վրա: Եկե՛ք ու մի պահ մտածե՛ք, որ հենց Դուք եք այդ օլիմպիական մարզիկը, ով պիտի պայքարի իր նպատակին հասնելու համար:

Շատերը կկարծեն, որ սահնակներով սահելը մանկական ինչ-որ մի խաղ է, բայց եղե՛ք միշտ երիտասարդ ու եկեք հիշելու Ձեր մանկությունը:

Մանկացեք Ձեր երեխաների հետ, քանի որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները:

 

Ձնագնդի

Ջերմուկում վստահորեն կարող ենք ասել, որ ձյան պակաս չի դիտվում և ոչ մի տարի: Իսկ ինչու՞ բաց թողնել այդ հնարավորությունը և թողնել որ այն ուղղակի սովորականի պես հալչի, եկե՛ք օգտագործենք այն: Եկե՛ք պատրաստենք ձնագնդիներ, ձնեմարդուկներ, զմայլվենք մեր իսկ ստեղծածով, չէ՞ որ մարդ կարող է իսկապես հրաշքներ գործել:

Սառցամագլցում

Գարնանը, ամռանը ու աշնանը կարողանում ենք ժայռեր մագլցել, թռնել այսուայն կողմ, իսկ ի՞նչ անել ձմռանը, երբ ամբողջ Ջերմուկը պատված է առատ ձնով: Այս հարցի պատասխանն էլ ենք գտել՝ զբաղվել սառցամագլցմամբ: Ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մենք պատրաստ ենք թե՛ ամռանը և թե՛ ձմռանը ապահովել Ձեզ ադրենալինը: Մնում է միայն, որ Դուք հավաքեք Ձեր մեջ եղած քաջությունն (дух) ու խիզախությունն ու գաք սառցամագլցելու:

 

Ընտանեկան Հանգիստ

Ամբողջ օրը աշխատելով՝ մեզ երբեմն ժամանակ չի մնում ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Բայց օգտվելով Ամանորյա արձակուրդներից՝ վերցրեք Ձեր ընտանիքի անդամներին և եկեք Ջերմուկ վայելելու վերը նշված բոլոր ծառայությունները:

Ինչքան էլ աշխատանքը կարևոր լինի, հիշեք, որ երբեմն պետք է ժամանակ տրամադրել նաև ընտանիքի անդամներին: Իսկ մենք Ձեզ տալիս ենք այս բոլոր հնարավորությունները: