Իսրայել Օրի

Իսրայել Օրի հայ քաղաքական գործիչ, 1659-1711 թթ․
Իսրայել Օրին մտահոգ լինով Հայոց ազգային խնդիրներով 1679 թ․ մեկնում է Եվրոպա: 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Եղել է Ֆիլիպսբուրգ և Նամյուր պաշարված քաղաքների պաշտպանների թվում: Պատերազմի ընթացքում գերի է ընկնում անգլիացիների ձեռքը, սակայն գերությունից ազատվելուց հետո մեկնում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, այնուհետև՝ Ռուսաստանում:
1704թ. Ռուսաց Պյոտր I կայսրից արժանացավ ռուսական բանակի գնդապետի կոչման, իսկ 1707 որպես Պարսկաստան մեկնող ռուսական դեսպանության ղեկավար և հանդիպում պարսից շահին:
Իսրայել Օրին իր ողջ կյանքի ընթացքում հանդիպելով տարբեր երկրների թագավորներին ու կայսրերին փորձել է առաջ տանել հայ ազգի շահերն ու ձևավորել հակաթուրքական դաշինք: