Ի՞նչ է արել Jermuk Travel-ը անցնող մեկ տարվա ընթացքում / հաշվետվություն

Վայոց ձորի մարզում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մեկ տարի առաջ հիմնադրվեց Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը և զբոսաշրջային բրենդը՝ Jermuk Travel-ը:

Անցնող մեկ տարվա ընթացքում Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացմանը ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացրել, որի արդյունքում պատրաստվել են մարզի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող բազմաթիվ տեղեկատվական նյութեր, տեսահոլովակներ, միջոցառումներ եւ այլն։

Անցնող մեկ տարվա ընթացքում Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի ( Jermuk travel ) նախախաձեռնությամբ և մարզում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունների աջակցությամբ զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող հեռուստահաղորդումներ ենք պատրաստել ռուսական լսարան ունեցող և Ռուսաստանի տարածաշրջանում առաջարը համարվող ՄԻՐ, ՆՏՎ, ՌՈՍՍԻԱ, ՄՈՍԿՎԱ 24 հեռուստաընկերությունների հետ, որոնք Վայոց ձորի մարզ կատարած ճանաչողական այցի ժամանակ հաղորդումներ են պատրաստել թե’ լրատվական և թե’ ժամանցային ճանապարհորդական հաղորդումների համար։

Երկօրյա այցով Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ ( Jermuk travel ) և Armenia Wellness & SPA Hotel, Jermuk աջակցությամբ ՄԻՐ հեռուստաընկերության նկարահանող խումբը ծանոթացավ ինչպես առողջարանի կողմից մատուցվող ծառայությունների հետ այնպես էլ քաղաքի զբոսաշրջային գրավչությունների հետ։ Հեռուստաընկերության կողմից թողարկված ռեպորտաժները կարճ ժամանակահատվածում լայն տարածում և դիտողականություն ունեցան։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի ( Jermuk travel ) և Jermuk Olympia Sanatorium-ի նախաձեռնությամբ ռուսական ՄՈՍԿՎԱ 24 հեռուստաընկերության նկարահանողը խումբը ծանոթացել է քաղաքի զբոսաշրջային գրավչությունների, ինչպես նաև առողջարանի կողմից մատուցվող ծառայությունների հետ։ Ընկերության կողմից թողարկված երեք նյութերը նվիրված են եղել առողջարանային քաղաքին։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի ( Jermuk travel ) նախաձեռնությամբ անցնող մեկ տարվա ընթացքում Վայոց ձորի զբոսաշրջային գրավչությունները օտարերկրացիներին ներկայացնելու նպատակով Հայաստան ժամանաց օտարերկրյա հեռուստաընկերության թղթակիցները ծանոթացել են մարզի զբոսաշրջային հնարավորությունների եւ առաջարկների հետ։ France 24, BBC, Russia today հեռուստաընկերությունների կողմից թողարկված բազմաֆորմատ հաղորդումների ժամանակ օտարերկրյա հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Վայոց ձորի մարզի` որպես զբոսաշրջային ավանդույթներ ունեցող մարզի հետ։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի ( Jermuk travel ) նախաձեռնությամբ, Armenia Wellness & SPA Hotel, Jermuk-ի և Ջերմուկի Գլաձոր առողջարան / Jermuk Gladzor sanatorium-ի աջակցությամբ՝ ռուս վլոգերներ՝ Սաշան և Դաշան, ճանաչողական այցով եղել են Վայոց ձորի մարզում։
Վլոգերները եռօրյա այցի ընթացքում բացահայտել են Ջերմուկի, ապա՝ Արենիի զբոսաշրջային գրավչությունները։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի ( Jermuk travel ) նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային պրոդուկտին ծանոթանալու նպատակով կազմակերվել են ճանաչողական տուրեր, որի ժամանակ մարզ են այցելել տեղական հեռուստաընկերությունների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ։

Տեղի երիտասարդությանն ու զբոսաշրջիկներին ուրախացնելու, կյանքը գունավորելու (և ոչ միայն կյանքը) և վերջապես մի լավ լիցքաթափվելու համար Arm Events–ը, Armenia Wellness & SPA Hotel, Jermuk-ը և Jermuk travel-ը Ջերմուկ քաղաքում կազմակերպել էն տարվա ամենագունագեղ միջոցառումը՝ Color festival-ը:

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի ( Jermuk travel ) նախաձեռնությամբ թողարկվել է Ջերմուկի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնող տեղեկատվական հարթակը՝ Visit Jermuk-ը:
VisitJermuk.am տեղեկատվական հարթակի շնորհիվ զբոսաշրջիկները կկարողանան արագ կողմնորոշվել Ջերմուկ քաղաքում. փնտրել, գտնել տարատեսակ ծառայություններ առաջարկող ընկերությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև այն հյուրանոցները, սննդի կետերը, որոնք առավել մոտ են գտնվում զբոսաշրջիկին: Հավելվածը Ջերմուկի հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալու առողջարանային քաղաքի պատմությանը։

Շուտով կթողարկենք նաև Արենիի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնող կայքը՝ Visit Areniտեղեկատվական հարթակը: