Էրթիջի ամրոց

Էրջիթի ամրոց, միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձան և պաշտպանական ամրություն, 12-14-րդ դարի ամրոց Վայոց ձոր մարզի Արփի գյուղի տարածքում։ Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր, պահպանվել է պարսպապատի հիմքը։
 
Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք: Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել:
 
Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր: Պահպանվել է պարսպապատի հիմքը: 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում, երբ գյուղում ապրել են տաջիկներ, Քաջբերունու հավաստմամբ բերդն անվանել են «Շիրալի խանի բերդ»:
 
Բլրաբերդի անմիջապես լանջին «Էրթիջ» գյուղատեղին է, որտեղ պահպանվել են բնակելի տների մնացորդներ: Հենց այստեղից էլ առաջացել է ամրոցի անվանումը: